Մրգային բլրակ տորթ. Երանելի աղանդեր տոնական ընթրիքին

Մրգային բլրակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մրգային բլրակ տորթը ստացվում է նուրբ և փափուկ, իսկ թթվասերը, ընկույզն ու շոկոլադը այնպիսի համ են հաղորդում, կարծես տորթը հագեցած է շոկոլադե լիկյորով։

Մրգային բլրակ տորթ

Մրգային բլրակ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 2 — 2,5 բաժակ (բաժ — 250 մլ)

_Շաքարավազ  3 բաժակ

_Ձու 7 հատ

_Սոդա 1/4 թեյի գդալ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Կակաո 4 ճաշի գդալ

_Դեղձ 2 հատ (պահածոյացված)

_Կիվի 1-2 հատ

_Բանան 2 հատ

_Նուշ 50 գր

_Պնդուկ 50 գր

_Թթվասեր 800 գր

_Շոկոլադ 1/2 սալիկ

Մրգային բլրակ

Մրգային բլրակ տորթ. Պատրաստման եղանակը

_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։

_Սպիտակուցները հարել թանձր փրփուրի նման, աստիճանաբար ավելացնել 2 բաժակ շաքարավազը:

_Հարել դեղնուցները, ավելացնել սպիտակուցներին, զգուշորեն, բայց լավ խառնել։

_Ավելացնել ալյուրը, կակաոն, կիտրոնի հյութով խառնած սոդան, ստանալ խմոր։

_Ջեռոցը միացնել 180 °C:

_Խմորը լցնել յուղ քսած տարայի մեջ և թխել 1 ժամ։

_Պատրաստի շերտը կտրել երկու մասի։ Մի շերտը կտրատել 3 սմ խորանարդներով։

_Թթվասերը հարել 1 բաժակ շաքարավազի հետ:

_Մրգերը մաքրել և կտրատել կտորներով։

_Շերտին կրեմ քսել, վրան լցնել մրգերի ու ընկույզների մի մասը։

_Թխվածքաբլիթի կտորները թաթախել կրեմի մեջ, և շարունակել դրանցով հավաքել բուրգը մրգերի ընկույզների հետ:

_Զարդարել քերած մուգ շոկոլադով:

Մրգային բլրակ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Թագավորական դուետ

Խնդրում ենք Գնահատեք