Մրգային կարկանդակ. 3 րոպեում ստացվող թեթև աղանդեր

Մրգային կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մրգային կարկանդակը ստացվում է պարզապես կատարյալ քնքուշ, եթերային և փափուկ: Այն երկար է մնում թարմ և այն կարելի է պատրաստել ոչ միայն խնձորով, այլև հատապտուղներով և այլ մրգերով:

Այսօր մենք կպատրաստենք խնձորով կարկանդակ:

Մրգային կարկանդակ

Մրգային կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Աղ մի պտղունց

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Շաքար 130 գր

_Յուղալի թթվասեր 200 գր

_Սոդա 1 թեյի գդալ

_Ալյուր 150 գր

_Խնձոր 3 հատ

_Ընկույզ և մեղր՝ ըստ ճաշակի

Մրգային կարկանդակ

Մրգային կարկանդակ

Մրգային կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել մի պտղունց աղով:

_Լցնել շաքարավազը, վանիլինը, թթվասերը և խառնել զանգվածը, մինչև հարթվր:

_Ավելացնել սոդան, խառնել և մաղած ալյուրը մաս -մաս լցնել, յուրաքանչյուրը լավ խառնելով զանգվածի մեջ:

_Խմորը պետք է լավ թանձր լինի, ինչպես նրբաբլիթների համար:

_Ծածկել ձևամանը յուղաթղթով և լցնել խմորը, վրան լցնել խնձորի փոքր խորանարդներ և մանրացված ընկույզ:

_Թխել 180 աստիճանով՝ մոտ 30 — 40 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով:

_Առաջին 15 րոպեները սառեցնել ձևամանի մեջ, ապա հանել և թողնել սառչի:

Մրգային կարկանդակ

Կարկանդակը ստացվում է փափուկ և քնքուշ: Աղանդերին սերուցքային երանգ հաղորդելու համար հարած սերուցքը հարել մի քանի ճաշի գդալ շաքարի փոշու հետ — այն հիանալի կերպով լրացնում է ընկույզն ու խնձորը, և դուք ստանում եք լիարժեք տորթ:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք