Եկեք թխենք նուրբ մրգային կեքսիկներ՝ ձեր սիրելի ցիտրուսային բույրով և ցանկացած քաղցրության միջուկով՝ ջեմ, մարմելադ, կաթնաշոռային զանգված։

Մրգային կեքսիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խնձոր 1 հատ
_Կես կիտրոնի հյութ
_Ձու 1 հատ
_Շաքարավազ 75 գր
_Վանիլին մի պտղունց
_Մի պտղունց աղ
_Բուսական յուղ 60 մլ
_Վանիլային յոգուրտ 125 գր
_Ալյուր 140 գր
_Փխրեցուցիչ 7 գր
_Շագանակագույն շաքարավազ 1 թեյի գդալ և մի քիչ դարչին
_Ծիրանի մուրաբա և նուշ՝ ըստ ճաշակի


Մրգային կեքսիկներ. Պատրաստման եղանակը
_Խնձորը մաքրել ու 4 մասի բաժանել ու յուրաքանչյուրը բարակ շերտերով կտրատել, ցողել կիտրոնի հյութով։
_Ձուն հարել աղի, շաքարավազի, վանիլինի հետ, մինչև հարթ լինի:
_Ձվի զանգվածի մեջ լցնել բուսայուղը և մածունը, հարել խառնիչով:
_Մաղած ալյուրը խառնել փխրեցուցիչով և շաղախել թանձր խմորը։
_Խմորը մեկ-մեկ ճաշի գդալով լցնել կեքսերի կաղապարների մեջ, վրան դնել մի քանի խնձորի շերտ, վրան շաքարավազ և դարչին ցանել։
_Թխել 180 աստիճանով մոտ 25 րոպե։
_Կաղապարից հանել կեքսիկները, վրան ծիրանի մուրաբա քսել, ցանել մանր կտրատած նուշ։

Դուք կստանաք այսպիսի գեղեցիկ, նրբահամ և շատ բուրավետ քաղցրավենիք՝ խնձորի միջուկով և ցիտրուսային թեթև համով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կեքս շոկոլադե մաֆիններ







