Մրգային պիրոգ. Սեզոնի ընթացքում թխում եմ գրեթե ամեն օր 

Մրգային պիրոգ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսպիսի Մրգային պիրոգ թխելու համար պատրաստում ենք շատ նուրբ խմոր, որը լավ համադրվում է տարբեր միջուկների՝ հատկապես սեզոնային հատապտուղների և մրգերի հետ:

Ցանկության դեպքում շաքարի փոշիով և թթվասերով կրեմ պատրաստեք։

Մրգային պիրոգ

Մրգային պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 100 գր

_Ձու 1 հատ

_Շաքարավազ 50 գր

_Ալյուր 200 գր

_Մի պտղունց աղ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ցանկացած հատապտուղ կամ մրգի կտորներ՝ թարմ կամ պահածոյացված:

Լցոնը պատրաստելու համար ձեզ հարկավոր է

_Թթվասեր 300 գր

_Ձու 2 հատ

_Օսլա 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 100 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

Մրգային պիրոգ

Մրգային պիրոգ

Մրգային պիրոգ. Պատրաստման եղանակը

_Փափկած կարագը խառնել աղի և շաքարավազի հետ, ձուն, հարել խառնիչով, մինչև հարթ լինի:

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել զանգվածի մեջ և հունցել շատ փափուկ, ճկուն խմոր։

_Խմորը դնել տոպրակի մեջ և 20 րոպեով դնել սառնարանը։

_Հատապտուղները լվանալ և չորացնել, եթե պահածոներ են, լցնել մաղի մեջ և թողնել, որ լավ քամվեն։

_Թթվասերը խառնել ձվի, շաքարավազի, վանիլինի և օսլայի հետ, զանգվածը շարունակել հարել, մինչև հարթ լինի։

_Վերցնել 28 սմ տրամագծով թխելու համար նախատեսված ձևաման, ծածկել յուղաթղթով և խմորը դնել, կողքերը ձևավորել։

_Պատառաքաղով ծակծկել ու դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

_Թխել 10 րոպե։

_Խմորի վրա դնել հատապտուղները և լցնել միջուկը։

_Թխել 30 րոպե։

_Թողնել սառչի ձևամանի մեջ, այնուհետև հանել և թողնել, որ ամբողջովին սառչի։

Մրգային պիրոգ

Տոնական մատուցման համար կրեմ պատրաստեք, վրան հալած շոկոլադ լցնել կամ ցանել քերած շոկոլադ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Թագավորական դուետ 

Խնդրում ենք Գնահատեք