Փափուկ, Մրգային պիրոգ, որի խմորը համադրվում է ցանկացած հատապտուղների, մրգերի և լցոնի այլ տարբերակների հետ:
Սա ամենահամեղ կարկանդակներից մեկն է, որը կարելի է հարել ամենամատչելի մթերքատեսակներից:

Մրգային պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 300 գր
_Շաքարավազ 300 գր
_Ձու 6 հատ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ
_Ալյուր 400 գր
_Փխրեցուցիչ 10 գր
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է
_Խնձոր 4 հատ
_Կեռաս 300 գր
_Այլ լցոններ


Մրգային պիրոգ. Պատրաստման եղանակը
Մեկ չափաբաժին թխելու համար պետք է կիսել բոլոր բաղադրիչները:
_Փափկած կարագը խառնել շաքարավազի և մի պտղունց աղի հետ, հարել հարիչով, մինչև փարթամանա ու հարթվի:
_Հերթականորեն ավելացնել ձվերը՝ անընդհատ հարելով, մինչև ամբողջովին համասեռ ստացվի:
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, մաս-մաս ավելացնել զանգվածի մեջ և ստանալ թանձր խմոր։
_Խնձորները կտրատել բարակ շերտերով, հատապտուղներից հանել կորիզները։
_Խնձորի շերտերը խառնել խմորի հետ։
_Ավելացնել հատապտուղները և լավ խառնել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_Ցանկության դեպքում ցանել մանրացված ընկույզ կամ նուշի փաթիլներ։
_Թխել 180 աստիճանով մոտ 30 — 40 րոպե, ըստ ջեռոցի և փայտիկով ստուգել պատրաստ լինելը։
_Սառելուց հետո կարելի է ցանել շաքարի փոշի։

Շատ փափուկ է, եթերային, խմորի հյուսվածքը հաճելի է, խնձորի և հատապտուղների բույրը լցնում է ողջ խոհանոցը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ







