Մրգային պիրոգ կարող եք պատրաստել ավելացնելով թարմ կամ սառեցված, պահածոյացված հատապտուղներ, մրգի կտորներ և չորացրած մրգեր։
Մթերքների փոքր քանակով խմորը ստացվում է եթերային, փափուկ և փարթամ:

Մրգային պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Շաքարավազ 180 գր
_Կաթ 200 մլ
_Բուսական յուղ 120 մլ
_Կոկոսի փաթիլներ 80 գր
_Ալյուր 300 գր
_Փխրեցուցիչ 1 տուփ
_Սառեցված ելակ 300 գր
_Օսլա 1 ճաշի գդալ

Մրգային պիրոգ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել շաքարավազի և վանիլի հետ՝ ըստ ճաշակի։
_Կարելի է հարիչով հարել, որպեսզի զանգվածը փարթամանա։
_Շաքարն ամբողջությամբ լուծվելուց հետո, ավելացնել կաթը, բուսական յուղը և կոկոսի փաթիլները, հարել։
_Փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը լցնել և խառնել խմորը։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և խմորի մի մասը լցնել:
_Հատապտուղները խառնել օսլայի հետ ու լցնել խմորի վրա, ավելացնել մնացած խմորը։
_Թխել 180 աստիճանում մոտ 40 — 50 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։

Թխվածքը ստացվում է բուրավետ հրաշք, ամառվա հաճելի հիշեցում։ Ելակը կարելի է փոխարինել հաղարջով, խնձորի կտորներով, տանձով, կեռասով։
Այս խմորը հիանալի համադրվում է նաև կաթնաշոռի հետ՝ խառնված կիտրոնի կամ նարնջի քերուկի կամ պարզապես ջեմի հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Գազարով տորթ







