Մրգային քաղցրավենիք. Համեղ, գեղեցիկ և թեթև հյուրասիրություն

Մրգային քաղցրավենիք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մրգային քաղցրավենիք. Համեղ, գեղեցիկ և թեթև հյուրասիրություն

Մեր օրերում խանութներում կարելի է գտնել այն, ինչ ցանկանում եք: Սառեցված ուտեստներից կարող եք ընթրիք պատրաստել հաշված րոպեների ընթացքում: Շերտավոր խմորը պարզապես սպասում է համապատասխան միջուկի: Բայց, երբ կա ժամանակ և ցանկություն, ես ինքս պատրաստում եմ առանց խմորիչի շերտավոր խմոր: Դրանով պատրաստված ծիրանով թխվածքը պարզապես աննկարագրելի համ ունի:

Նրանք, ովքեր կարծում են, որ սա երկար ու դժվար գործընթաց է, սխալվում են: Իմ բաղադրատոմսը պարզ է և մեծ ջանքեր չի պահանջում: Բայց, դուք պետք է սպասեք, մինչև խմորը սառչի: Այդ ընթացքում ես սովորաբար զբաղվում եմ տնային գոծերով: Պետք է 2-3 անգամ գրտնակել սառած խմորը, իսկ հետո աշխատել թխվածքի վրա, այնպես, ինչպես խանութից գնված խմորի դեպքում:

Մրգային քաղցրավենիք

Մրգային քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ցորենի ալյուր 350 գ

_Կարագ 180 գ

_Ջուր 100 մլ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Շաքար 50 գ

_Ծիրան 20 հատ

_Ձվի սպիտակուց 1 հատ

Մրգային քաղցրավենիք

Մրգային քաղցրավենիք

Մրգային քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել խորը ամանի մեջ: Աղը լցնել մի բաժակ սառցաջրի մեջ, լցնել կիտրոնի հյութը (կամ 9% քացախը) և խառնել մինչև աղը լուծվի:

_Ալյուրով ամանի մեջ սառած կարագը քերել խոշոր քերիչով և ձեռքերով շփելով փշրանքների վերածել:

_Լցնել ջրի մեջ և հունցել խմորը, փաթաթել այն սննդի թաղանթով և դնել սառնարանը մեկ ժամով:

_Խմորը դնել ալյուր արած սեղանի վրա և գրտնակել 1 սմ հաստությամբ ուղղանկյուն շերտով:

_Երեք անգամ ծալել խմորը և մի փոքր ոլորել, այնուհետև այն տոպրակի մեջ դնել սառնարանում 30 րոպե:

_Այժմ սառեցված խմորը գրտնակել 5 մմ հաստությամբ, կիսել երկու մասի և մի մասը նորից դնել տոպրակի մեջ և դնել սառնարանը:

_Երկրորդը գրտնակել 2 մմ հաստությամբ և կտրել ուղղանկյունների՝ մոտ 10 x 8 սմ քառակուսիներով

_Յուրաքանչյուր ուղղանկյան մի կողմում փոքր կտրվածքներ անել՝ չհասնելով եզրին, իսկ մյուս կողմից՝ ծիրանի երկու կես դնել:

_Խոնավացնել ծայրերը ջրով և  ձևավորել բուլկիները: Սկուտեղի վրա շարել, խմորի վրա քսել հարած ձվի սպիտակուց և շաղ տալ շաքար:

_Դրանք սառեցնել 15 րոպե սառնարանում, այնուհետև տեղափոխել ջեռոցի տապակի վրա, որը նախապես ծածկված է յուղաթղթով և թխել 12-15 րոպե 200 աստիճանով:

Մրգային քաղցրավենիք

Մրգային քաղցրավենիք թող մի փոքր սառչի և կարող եք համտեսել: Այս խմորեղենը ամենահամեղն է թարմ վիճակում: Շերտավոր խմորն արագ փափկում է: Խորհուրդ եմ տալիս սեղանի շուրջ հավաքել ձեր բոլոր տանեցիներին և ընկերներին և միասին վայելել սեզոնային թխվածքաբլիթները:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բելգիական վաֆլի

Խնդրում ենք Գնահատեք