Նապոլեոն թխվածք պատրաստեք պարզ ու հեշտ բաղադրատոմսով:
Շատերի կողմից սիրված ամենահամեղ Նապոլեոն տորթի համարյա դասական բաղադրատոմս է։ Իրականում այս տարբերակն ինձ ավելի շատ դուր է գալիս պատրաստման հեշտության համար:

Նապոլեոն թխվածք թեյի համար. Անհրաժեշտ բաղադրիչները
_ կարագ 200 գ
_ ալյուր 400 գ
_ բուսական յուղ 30 մլ
_ մի պտղունց աղ
_ շաքարավազ 1 ճաշի գդալ
_ քացախ 9% 1 ճաշի գդալ
_ սառը ջուր 100 մլ
Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է.
_ կաթ 500 մլ
_ դեղնուցներ 2 հատ
_ շաքարավազ 4 ճաշի գդալ
_ վանիլին
_ ալյուր 1 ճաշի գդալ
_ օսլա 2 ճաշի գդալ
_ կարագ 100 գ
Ջնարակի համար
_ շոկոլադի սալիկ ըստ ճաշակի
_ սերուցք 70 մլ

Նապոլեոն թխվածք թեյի համար. Պատրաստման եղանակը
_ Կրեմի համար խառնել բոլոր մթերքները, բացի կարագից և եփել թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով։ Կրեմը պետք է թանձր լինի։
_Հանել վառարանից և սառեցնել։ Երբ սառչի, հարել մինչև փարթամանա։
_ Առանձին հարել փափկած կարագը, ապա խառնում ենք երկու զանգվածն ու հարել կրեմը, մինչև փարթամ ու հարթ լինի։ Ծածկեք և դրեք սառնարանը, որ սառչի։
_ Կարագի խորանարդները խառնել մաղած ալյուրի, աղի, շաքարավազի և վանիլինի հետ, ամեն ինչ ձեռքերով կամ բլենդերով մանրացնել փշրանքների մեջ:
_ Լցնել քացախը, բուսական յուղը և սառցե ջուրը, հունցել փափուկ խմոր։
_ Խմորը գրտնակել և ծրարի պես ծալել, կրկնել մի քանի անգամ։ 40 րոպեով դնել սառնարանում։
_ Շերտերը գրտնակել և 2 մասի կտրել։ Այս քանակությամբ խմորից կստանաք 4 շերտ։
_ Թխել 200 աստիճանով մոտ 10 րոպե։
_ Շերտերը հովացնել և տորթ կազմել՝ կրեմ քսելով։
_ Վրան լցնել հալեցրած շոկոլադ և զարդարել ըստ ճաշակի։
Մի քանի ժամով դնել սառնարանում։

Տորթը փափկում է, դառնում նուրբ և քնքուշ՝ հիանալի կրեմով և վառ սերուցքային բույրով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նապոլեոն տորթ







