Առաջարկում ենք նուրբ և չափավոր քաղցր Նարինջով տորթի բաղադրատոմս:
Այն ցիտրուսային երանգով հիանալի քաղցրավենիք է, որ անկասկած կհավանեն ձեր մտերիմները:

Նարինջով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Ալյուր 120 գր
_Շաքարավազ 120 գր
_Կես նարնջի կեղևի քերուկ
_Աղ մի պտղունց
_Վանիլին 1/4 թ/գդ
_Սերուցք 35% 200 մլ
_Ֆիլադելֆիա պանիր 70 գր
_Շաքարի փոշի 5 ճաշի գդալ
_Կես նարնջի քերուկ
_Նարնջի հյութ 2 ճաշի գդալ
_Նարնջի կտորներ՝ ըստ ճաշակի


Նարինջով տորթ. Պատրաստման եղանակը
_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից և շաքարի կեսի հետ հարել սպիտակուցները մինչև փրփրի։
_Դեղնուցներին ավելացնել մնացած շաքարավազը, վանիլինը, աղը և նարնջի քերուկը։
_Հարել այնքան, մինչև դեղնուցների գույնը բացվի և միատարր լինի։
_Սպիտակուցները երկու անգամով ավելացնել դեղնուցներին, զգուշորեն խառնել։
_Ավելացնել մաղած ալյուրը և զգուշորեն խառնել, 18 սմ ձևամանը յուղաթղթով ծածկել, կողքերը յուղել։
_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե։
_Կրեմի համար սառած սերուցքը շաքարի փոշիով հարել մինչև թանձրանա։
_Ավելացնել պանիրը և նորից հարել, լցնել նարնջի քերուկը, հյութը և կրեմը պատրաստ է։
_Երբ թխվածքաբլիթը պատրաստ է, թողնել սառչի ձևամանի մեջ, հանել, դնել տոպրակի մեջ և ամբողջ գիշեր դնել սառնարանը։
_Կտրել 3 շերտ (յուրաքանչյուրը 1 սմ): Այժմ հավաքել տորթը:
_Թխվածքաբլիթը կարելի է թրջել նարնջի հյութով, այնուհետև քսել կրեմը, դնել նարինջի կտորները և դնել հաջորդ խմորի շերտը և այդպես մինչև վերջ:
_Տորթը հավաքելուց հետո մի քանի ժամով դնել սառնարանը։

Մատուցելուց առաջ զարդարել մնացած կրեմով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ամենահեշտ ռուլետ դասական տարբերակով







