Նարնջի լիկյոր. Անուշահամ ըմպելիք

Նարնջի լիկյոր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նարնջի լիկյորն իսկապես համեղ ալկոհոլային խմիչք է։ Այն ունի հիանալի բուրմունք և նուրբ համ։

Առաջարկում եմ փորձել այս հրաշալի ըմպելիքի պատրաստման իմ սեփական բաղադրատոմսը։ Ես միշտ պատրաստում եմ տոներին, իմ սիրելի կանանց՝ մայրերի, քույրերի և աղջիկների համար։

Նարնջի լիկյոր

Նարնջի լիկյոր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Նարինջ 2 հատ

_Շաքարավազ 250 գրամ

_Օղի 0,5լ

Նարնջի լիկյոր
Պատրաստման եղանակը

_Լվանալ նարինջները և կտրել փոքր կտորներով:

_Վերցնել երկու լիտրանոց բանկա, մեջը լցնել մանր կտրատած նարինջները։

_Լցնել շաքարավազը մի շիշ օղին և փակել կափարիչով:

_Երկու-երեք շաբաթ թողնել մութ տեղում։

_Երեք շաբաթ անց բացել կափարիչը, պարունակությունը քամել թանզիֆով և ըմպելիքը պատրաստ է օգտագործման։

Նարնջի լիկյոր

Բարի ժամանց:

Տեսանյութ

Տնական լիմոնադի պատրաստման եղանակ

Խնդրում ենք Գնահատեք