Նարնջի սիրահարներին առաջարկում ենք Անհավանական համեղ նարնջով աղանդեր պատրաստելու բաղադրատոմս։
Նարնջի ըմպելիքներն ու աղանդերը պահանջված են աշխարհի տարբեր ռեստորաններում։ Բանն այն է, որ նարնջի համը կախվածություն է առաջացնում, ինչպես նաև կարողանում է արտադրել դոֆամին՝ երջանկության հորմոն:
Այս փաստը կարող է բացատրել մարդկանց սերը նարնջի հանդեպ։ Ընդ որում, սննդային նման կապվածությունն այնքան շոշափելի է, որ եթե անգամ ցիտրուսային մրգերի նկատմամբ ալերգիա կա, մարդը շարունակում է նարինջ ուտել։

Անհավանական համեղ նարնջով աղանդեր. Բաղադրությունը
_շերտավոր խմոր — 2 շերտ
_նարինջ — 3 հատ
_շաքարավազ — 180 գ
_եգիպտացորենի օսլա — 30 գ
_սերուցքային պանիր — 300 գ
_շաքարի փոշի — 100 գ
_սերուցք — 300 գ

Անհավանական համեղ նարնջով աղանդեր. Պատրաստման եղանակը
_Խմորի շերտը պետք է գրտնակել բարակ շերտով, կտրել 22 սմ տրամագծով շրջան, քամել նարնջի հյութը:
_Խմորի կլոր շերտը պատառաքաղով ծակծկել ամբողջ մակերեսով, քսել նարնջի հյութ, շաղ տալ մի պտղունց շաքարավազ։
_Շերտը տեղափոխել թխման տապակի վրա, թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե։
_Մաքրել մի քանի նարինջ, կտրատել փոքր շերտերով, կտրատել կեղևը: Նարնջի կտորները օսլայի, կեղևի և հատիկավոր շաքարի հետ լցնել կաթսայի մեջ, եփել մինչև թանձրանա միջին ջերմության վրա։
_Մինչ խառնուրդը սառչում է, պետք է շաքարի փոշին և սերուցքային պանիրը հարել։
_Սերուցքը լցնել ստացված զանգվածի մեջ, շարունակել հարել մինչև համասեռ թանձր կրեմ ստացվի։
_Երկրորդ շերտը նույն ձևով գրտնակել և կտրել ըստ տրամագծի՝ պիցցայի նման բաժանելով 8 եռանկյունիների։
_Քսել նարնջի հյութ, շաղ տալ շաքարավազ և թխել այնպես, ինչպես հիմնական շերտը:
_Կրեմի մի մասը քսել հիմնական շերտի վրա, ապա ավելացնում ենք նարնջի մուրաբայի շերտը։ Այս շերտերը կրկնեք երկրորդ անգամ, մակերեսը ծածկեք խմորի եռանկյունաձև կտորներով։
_Թողնել սառնարանում տորթը կայունանա 2 ժամով:
_Խմորի մնացած կտորները մանրացնել փշրանքների աստիճան, ծածկել տորթի պատերը։

Ստացվում է աներևակայելի համեղ և քաղցր նարնջի տորթ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բանանով աղանդեր







