Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել Նարնջով կարկանդակ պատրաստելու եղանակով:
Նույնիսկ, եթե նախկինում երբեք կարկանդակ չեք թխել, մի վախեցեք: Այս բաղադրատոմսը շատ պարզ է և թխվածքն արագ է պատրաստվում: Վստահ եղեք, որ հեշտությամբ կարող եք դա անել:
Նարնջով կարկանդակ կարող եք մատուցել ցանկացած առիթի համար, մատուցել ընկերներին և ընտանիքի անդամներին կամ պարզապես վայելել այն միայնակ:
Պատրա՞ստ եք սկսել: Ուրեմն եկեք անցնենք բաղադրիչներին և պատրաստման քայլերին:

Նարնջով կարկանդակ. Բաղադրիչներ
_Ցորենի ալյուր 250 գ
_Կարագ 150 գ
_Շաքարավազ 150 գ
_Ձու 2 հատ
_Աղ 1 պտղունց
_Նարինջ 3 հատ

Նարնջով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Խմորի համար ամանի մեջ խառնել 200 գ ալյուրը, 100 գ շաքարավազը և մի պտղունց աղ։
_Ավելացնել 100 գ խորանարդիկներով կտրատած կարագը և մատներով ալյուրը տրորել մինչև փշրանքների ձևավորումը։
_Ավելացնել 1 ձու և հարել հարթ խմոր: Փաթաթել թաղանթի մեջ և դնել սառնարանում 30 րոպե։
_Այդ պահին պատրաստեք միջուկը։
_Նարինջից հյութ քամել հյութաքամիչով։
_Կաթսայի մեջ խառնել 50 գ շաքարավազը, 50 գ ալյուրը, 1 ձուն, աղը և նարնջի հյութը։
_Ավելացնել խորանարդիկներով կտրատած կարագը և տաքացնել թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, մինչև զանգվածը թանձրանա։ Հանել կրակից և թողնել սառչի։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով։
_Խմորը հանում ենք սառնարանից և բաժանում երկու մասի` երկու երրորդը կարկանդակի հիմքի համար և մեկ երրորդը վերևի համար:
_Փոքր մասը դնել սառցախցիկի մեջ, իսկ մեծ մասը գրտնակել և դնել յուղով քսած տարայի մեջ։
_Խմորի վրա դնել միջուկը։ Սառեցված խմորը վրան խոշոր քերել։
_Կարկանդակը դնել ջեռոցում և թխել մոտ 35-40 րոպե, մինչև կեղևը ոսկեգույն դառնա։

Հանեք ջեռոցից և թող սառչի։
Կարկանդակը պատրաստ է!
Դուք կարող եք վայելել այն օրվա ցանկացած ժամի: Այն հիանալի համադրվում է տաք թեյի կամ սուրճի հետ: Բացի այդ,այն կարելի է պահել սառնարանում մինչև մի քանի օր, եթե իհարկե, միանգամից չուտեք:
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Թափանցիկ լիմոնով տորթ







