Առաջարկում ենք նարնջով քաղցրավենիքի ամենապարզ և ամենահեշտ բաղադրատոմսերից մեկը, որը հասանելի է բոլորին, նույնիսկ սկսնակ խոհարարին: Ցիտրուսային համն ու բույրը պարզապես ախորժելի են:
Ես գրեթե ամեն օր պատրաստում եմ և սիրով հյուրասիրում:

Նարնջով քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 180 գր
_Կարագ 80 գր
_Աղ մի պտղունց
_Փխրեցուցիչ 5 գր
_Բնական յոգուրտ 50 գր
_Նարինջ 2 հատ
_Շաքարավազ 30 գր
_Եգիպտացորենի օսլա 25 գր
_Կարագ 10 գր


Նարնջով քաղցրավենիք. Պատրաստման եղանակը
_Մանր քերիչով կարագը քերել մաղած ալյուրի մեջ, զանգվածը տրորել մինչև փշուրներ ստացվեն:
_Ավելացնել փխրեցուցիչ, մածուն կամ թթվասեր, հունցել փափուկ խմոր: Բաժանել 2 մասի, գնդեր անել: Մի մասը դնել տոպրակի մեջ և թողնել սառնարանում:
_Խմորի մի մասը փռել կլոր ձևամանի մեջ, տարածել ներքևում և ձևավորել կողմերը:
_Քերել նարինջի կեղևը:
_Մնացած կեղևը դանակով մաքրել և միջուկը մանրացնել բլենդերով:
_Նարինջը քամել մաղի միջոցով, խառնել շաքարավազի և օսլայի հետ, դնել կրակի վրա և եփել մինչև թանձրանա: Ավելացնել 10 գր կարագը:
_Նարնջի զանգվածը խմորի վրա լցնել և խմորի երկրորդ մասը հանել սառցարանից և քերիչով քերել և լցնել նարինջով զանգվածի վրա:
_Թխել 180 աստիճանով տաքացված ձեռոցում մոտ 30 — 35 րոպե:
_Սառած տորթի վրա շաքարի փոշի ցանել:

Ցանկության դեպքում կարող եք քսել նաև հարած սերուցք, այն հաջողությամբ համադրվում է ցիտրուսային նոտաների հետ, արդյունքում կստացվի շքեղ դեսերտ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Գազարով տորթ







