Նոր մեղրային տորթը շատ բուրավետ և համեղ է։
Ես նույնիսկ տոնական սեղանի համար եմ պատրաստում նման նրբություն, բոլորին դուր է գալիս, հատկապես՝ կարամելային կրեմի շնորհիվ։

Նոր մեղրային տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Եգիպտացորենի օսլա 3 ճաշի գդալ
_Վանիլին մի պտղունց
_Շաքարավազ 150 գր
_Ջուր 30 մլ
_Կաթ 700 գր
_Կարագ 60 գր
_Ալյուր մոտ 450 գր
_Կարագ 120 գր
_Մեղր 120 գր
_Ընկույզ 50 գր
_Սալորաչիր 50 գր

Նոր մեղրային տորթ.Պատրաստման եղանակը
_Շաքարավազը խառնել ջրի հետ և եփել մարմանդ կրակի վրա։
_Երբ գույնը սկսի փոխվել, խառնել ու լցնել տաք կաթը, լավ խառնիչով խառնել ու մի կողմ դնել։
_Օսլան խառնել ձվի, վանիլինի հետ։
_Ավելացնել կարամելն ու խառնել, մինչև ամբողջովին համասեռ դառնա։
_Կրեմը եփել մինչև թանձրանալը՝ անընդհատ խառնելով։
_Վերցնել կրակից ու ավելացնել կարագը, խառնել ու թողնել, որ սառչի։
_Ալյուրը մաղել և մեջը քերել սառած կարագը։
_Զանգվածը ձեռքերով մանրացնել, մինչև փշրանքներ ստացվի։
_Ավելացնել մեղրը և խառնել խմորը։
Խորհուրդ՝ անպայման հալեցրեք մեղրը և հովացրեք, այն պետք է ջրիկ լինի։
_Ստացված փշուրները բաժանել 3 մասի և յուրաքանչյուրը մասը տապակել չոր թավայի մեջ մինչև ոսկե դարչնագույնը։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և մեկ շերտ փշրանքներ լցնել։
_Վրան քսել կրեմը, նորից ցանել փշրանքներ։
_Հավաքել բոլոր շերտերը և ստանալ ամբողջական տորթ։
_Ծածկել թաղանթով և դնել սառնարանը, որպեսզի մի քանի ժամ թրմվի։
_Ձևամանը հանել և տորթի վրա ցանել մանրացված ընկույզ և սալորաչիր։

Տորթը շատ նուրբ ու փափուկ է ստացվում, սալորաչիրն ու ընկույզը նրան յուրահատուկ համ են հաղորդում։ Չորացրած մրգերն ու ընկույզները կարելի է վերցնել ձեր ցանկությամբ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով տորթ. Թափանցիկ նուրբ և անչափ համեղ







