Նուշով թխվածքաբլիթներ. Նուրբ աղանդերը հալչում է բերանում

Նուշով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փխրուն, Նուշով թխվածքաբլիթները շատ են սիրում փոքրիկները:

Իհարկե, կարող եք ընկույզները վերցնել ձեր ցանկությամբ: Ձեզ պետք են նվազագույն բաղադրիչներ, բայց կստանաք պարզապես զարմանալի արդյունք:

Նուշով թխվածքաբլիթներ

Նուշով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 125 գր

_Շաքարավազ 100 գր

_Ձու 2 հատ

_Վանիլին ըստ ճաշակի

_Մի պտղունց աղ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ալյուր մոտ 350 գր

_Մանրացված նուշ՝ ցանելու համար

_Դեղնուց 1 հատ

Նուշով թխվածքաբլիթներ

Նուշով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Փափկած կարագը շաքարավազի և մի պտղունց աղի հետ խառնել, մինչև շաքարը լուծվի։

_Ավելացնել ձվերը, խառնել, մինչև համասեռ ստացվի։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։

_Ալյուրը լցնել մասերով, հունցել հարթ և համասեռ խմոր։

Հուշում. Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ավելի կամ պակաս ալյուր, քան բաղադրատոմսում նշված քանակությունը։ Հիմնական բանը, մի չափազանցեք այն և խմորը ալյուրով չպնդացնեք: Եթե պետք եղածից քիչ ալյուր լցնեք, թխվածքաբլիթները չեն պահի իրենց ձևը։

_Խմորի շերտը գրտնակել 5 մմ հաստությամբ և տարբեր ձևերով թխվածքաբլիթներ կտրատել։

_Դասավորել յուղաթղթով ծածկված ձեռոցի տապակի վրա, վրան քսել դեղնուց և ցանել մանր կտրատած ընկույզով։

_Թխել 180 աստիճանով, մոտ 20-30 րոպե։

Նուշով թխվածքաբլիթներ

Բերանում հալչող բուրավետ թխվածքաբլիթները շատ սիրված են երեխաների կողմից, դրանք հիանալի են նախաճաշի և կեսօրվա թեյի համար:

Ընկույզի փոխարեն կարելի է կակաչի սերմեր կամ պարզապես շաքարավազ ցանել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք