Նուտելայով տորթ առանց թխելու` 15 րոպեում: Փորձեք պատրաստել այս համեղ տորթը թխվածքաբլիթներից` առանց թխելու: Դուք չեք զղջա:
Շատ տնային տնտեսուհիներ սիրում են թխել հաճելի ու համեղ, խմորեղեն, բայց, ցավոք, միշտ չէ, որ բավականաչափ ժամանակ է լինում դրա համար: Այդ պատճառով էլ ստացվում է, որ հարազատներին հաճույք ենք պատճառում ոչ այնքան հաճախ, որքան ցանկանում ենք:
Հրաշալի է, որ կան պարզ բաղադրատոմսեր, որոնց օգնությամբ կարելի է պատրաստել աներևակայելի համեղ աղանդեր ընդամենը 15 րոպեի ընթացքում:

Նուտելայով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ֆիլադելֆիա պանիր 500 գր
_Նուտելլա 400 գ
_Թխվածքաբլիթներ 250 գ
_Կարագ 100 գ


Նուտելայով տորթ. Պատրաստման եղանակը
_Խառնել մի ճաշի գդալ Նուտելա մածուկը կարագով: Խառնուրդը դնել միկրոալիքային վառարանում միջին հզորությամբ, որպեսզի այն հալվի:
_Թրջել բլիթները ջրով (ավելի լավ է վերցնել թարմ կաթ) և փշրել դրանք: Փշուրների վրա լցնել միկրոալիքային վառարանից հանված զանգվածը, խառնել և սառեցնել:
_Հարել մնացած Նուտելան և ֆիլադելֆիա պանիրը (կամ ցանկացած փափուկ կրեմ պանիր) հարիչով կամ բլենդերով: Դնել զանգվածը սառնարանում:
_Որոշ ժամանակ անց տորթի հիմքը հանել սառնարանից: Դնել այն ձևամանի մեջ և հարթեցնել բաժակով:
_Պատրաստի պանրի և շոկոլադ-ընկույզի մածուկը լցնել խմորային հիմքի վրա: Վերևի մասը գեղեցիկ ձևավորել, կամ հարթեցնել: Մնում է սպասել տորթի ներծծմանը:
Աղանդերը պատրաստ է. Փափուկ պանրի և շոկոլադի համադրությունը պարզապես հիանալի համ է տալիս: Տորթի վերևի մասը կարող եք զարդարել ընկույզով:
Առանց թխելու այս տորթն իսկական փրկիչ կդառնա ցանկացած տնային տնտեսուհու համար: Համեղ դեսերտը պատրաստ կլինի րոպեների ընթացքում:
Եթե Ձեզ դուր է գալիս այս համեղ աղանդերի բաղադրատոմսը, կիսվեք այն ընկերների հետ: Թող գնահատեն:

Նուտելայով տորթը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական Նուտելլա Առանց Հավելումների․ Համեղ, Օգտակար, Սննդարար քաղցրավենիք







