Նուրբ բիսկվիթ. Եթերային քնքշությամբ թխվածք

Նուրբ բիսկվիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ բիսկվիթը, որը կարելի է օգտագործել որպես տորթի հիմք, կարելի է խոնավեցնել տարբեր օշարակներով և արդյունքում կստանաք սուրճով կամ ամբողջովին շոկոլադե, կաթով և մեղրով տորթ:

Սա բիսկվիթի դասական բաղադրատոմս է՝ նվազագույն բաղադրիչներով:

Եթե ​​ցանկանում եք, որ թխվածքը լինի շոկոլադե, ապա 40 գ ալյուրը կարող եք փոխարինել կակաոյով: Միայն թե պետք է վերցնել բարձրորակ և յուղալի կակաոյի փոշի, որը իսկական և հարուստ շոկոլադե համ կհաղորդի բիսկվիթին։

Նուրբ բիսկվիթ

Նուրբ բիսկվիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 5 հատ

_Շաքարավազ 200 գր

_Մի պտղունց աղ

_Բուսական յուղ 50 գր

_Ալյուր մոտ 240 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Նուրբ բիսկվիթ

Նուրբ բիսկվիթ. Պատրաստման եղանակը

_Կարելի է անմիջապես հարել ձվերը մի պտղունց աղով, այնուհետև աստիճանաբար ավելացնել շաքարավազը և հարել մինչևբարձրանա, թանձր և կայուն խտություն։

_Կարելի է սպիտակուցներն ու դեղնուցներն առանձին հարել՝ շաքարավազը նրանց համար երկու հավասար մասերի բաժանելով ու հետո բահիկով ամեն ինչ խառնել։

_Ավելացնել բուսական յուղը և խառնել։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, մաս-մաս ավելացնել զանգվածին և բահիկով զգուշորեն խառնել ներքևից վեր, որպեսզի չխախտվի զանգված եթերային կառուցվածքը։

_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։

_Թխել մոտ 40 րոպե, առաջին 30 րոպեն դուռը չբացել։

_Թողնել սառչի և մի քանի ժամով դնել սառնարանը, որպեսզի կտրելիս չփշրվի։

_Թխվածքաբլիթը կարելի է կտրել 4 շերտի։

_Կարելի է հավաքել տորթ` թրջելով շերտերը սուրճով կամ շոկոլադե օշարակով, քաղցրացված կաթով կամ մեղրով:

_Հավաքեք տորթը ցանկացած կրեմով և կարող եք զարդարել ըստ ցանկության։

Նուրբ բիսկվիթ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ինչպես պատրաստել բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք