Ներկայացնում ենք բաղադրատոմս, որով յուրաքանչյուրը կարող է պատրաստել այսպիսի նուրբ բուլկիներ:
Այս քաղցրավենիքները շատ համեղ ու քնքուշ են, կարող եք հեշտությամբ պատրաստել, եթե սիրում եք նման աղանդեր թեյի համար:

Նուրբ բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 2,5 բաժակ
_Ջուր 1 բաժակ
_Աղ 1 թեյի գդալ
_Կարագ 100 գր
_Պանիր՝ ըստ ճաշակի և ցանկության

Նուրբ բուլկիներ. Պատրաստման եղանակը
_Մաղած ալյուրը մաս -մաս լցնել ջրի մեջ և ավելացնել աղը, հունցել խմորը:
_Ավելացնել մի կտոր կարագ և շարունակել հունցել, ալյուր ցանելով սեղանին:
_Ծածկել խմորը և թողնել 10 րոպե:
_Խմորը բաժանել 4 մասի և գնդել, ծածկել դրանք:
_Յուրաքանչյուր գունդը գրտնակել շատ բարակ շերտով:
_Քսել հալված կարագ, ծածկել երկրորդ շերտով, այն նույնպես քսել կարագով: Այդպես անել բոլոր 4 շերտերի հետ՝ դրանք դասավորելով իրար վրա:
_Դասավորված խմորը փաթաթել խողովակաձև և կտրատել մասերով:
_Յուրաքանչյուր կտոր գրտնակել բլիթի ձևով և մեջտեղում սեղմել՝ կստացվի թիթեռ:
_Խմոր- թիթեռի մի կողմը ծալել մյուսի վրա՝ կստանանք բուլկի:
_Բուլկիները դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, վրան քսել որևէ քաղցր օշարակ և թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում՝ 15 — 20 րոպե:

Նման քաղցրավենիքների վրա կարող եք դեռ տաք վիճակում մեղր լցնել կամ խտացրած կաթ՝ հատկապես քաղցրասերների համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սիննաբոն բուլկիներ







