Նուրբ կեքսեր. Թեյի հետ մատուցվող հիանալի աղանդեր

Նուրբ կեքսեր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ինձ դուր է գալիս Նուրբ կեքսեր բաղադրատոմսն իր պարզության և պատրաստելու վրա ծախսված նվազագույն ժամանակի և ջանքերի համար:

Դրանք փափուկ են, նուրբ, չեն փշրվում և երկար ժամանակ թարմ են մնում։

Նուրբ կեքսեր

Նուրբ կեքսեր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Շաքարավազ 200 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Մի պտղունց աղ

_Կաթ 150 մլ

_Առանց հոտի բուսական յուղ 100 մլ

_Ալյուր 350 գր

_Փխրեցուցիչ 1 տուփ

_Հատապտուղներ թարմ կամ սառեցված 100 գր

_Վանիլին ըստ ճաշակի

Նուրբ կեքսեր

Նուրբ կեքսեր. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել շաքարավազի, վանիլինի հետ և մի պտղունց աղ անել։

_Լցնել կաթն ու բուսայուղը, խառնել։

_Մաղած ալյուրը և փխրեցուցիչը լցնել և հունցել թանձր խմոր։

_Հատապտուղները լցնել խմորի մեջ և խառնել։

_Խմորը լցնել կեքսի համար նախատեսված ձևամանի բաժանմունքների մեջ կիսով չափ:

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 20-30 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

_Թողեք, որ 20 րոպե սառչի կաղապարների մեջ, այնուհետև հանել, որ վերջնական սառչի մետաղյա ցանցի վրա։

_Սառած կեքսերին ցանել շաքարի փոշի կամ լցնել հալած շոկոլադ։

Նուրբ կեքսեր

Փարթամ, փափուկ և եթերային կեքսերը կարելի է պատրաստել չորացրած մրգերով, շոկոլադե կաթիլներով, կոկոսի փաթիլներով և նախընտրած այլ միջուկներով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կեքս Շոկոլադե մաֆիններ

Խնդրում ենք Գնահատեք