Նուրբ կեքս. Խնձորի սիրելի համով, քնքուշ ու փափուկ խմորեղեն

նուրբ կեքս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ կեքս. Սա հետաքրքիր ու մատչելի բաղադրատոմս է առավել նուրբ, փափուկ և քնքուշ խմորեղենի համար: Մեկ անգամ թխելով՝ դուք հետագայում անպայման էլի կպատրաստեք:

Փափուկ, փարթամ, եթերային և խելահեղ անուշաբույր: Այս կեքսն իսկական հաճույք է, իսկ բաղադրատոմսը անհամեմատելի է մյուսների հետ իր պարզությամբ:

Պատրաստման ժամանակ բույրը պարզապես անիրական է, պարզ և հեշտ բաղադրատոմսով թխեք այս քնքշությունն ու մի փոքր ցրվեք:

նուրբ կեքս

Նուրբ կեքս․ Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Կաթ 150 մլ

_Բուսական յուղ կամ կարագ 80 գ

_Շաքար 130 գ

_Ալյուր 210 գ

_Թխում փոշի 1,5 թեյի գդալ

_Աղ 1 պտղունց

_Վանիլ

_Խնձոր 3 հատ

_Դարչին 0,5 թեյի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

Գլազուր

_Կիտրոնի կեղևի քերուկ

_Կիտրոնի հյութ 1-2 ճաշի գդալ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Կարագ 40 գ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

նուրբ կեքս

Նուրբ կեքս. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, ավելացնել մի պտղունց աղ, շաքար և վանիլ: Խառնել, հարել:

_Հետո լցնել կաթ, հոտազերծված բուսական յուղ և կրկին խառնել։ Ալյուրն ու փխրեցուցիչը խառնել իրար և երկու փուլով մաղել ամանի մեջ: Ամեն ինչ խառնել հարել մինչև հարթ զանգված ստացվի:

_Այժմ վերցնել խնձորը, մաքրել կեղևը և կտրել դրանք փոքր կտորներով, լցնել մի փոքր կիտրոնի հյութ, դարչին և շաքար: Խառնել ամբողջը:

_Խմորը լցնել յուղաթղթով ծածկված կամ սպիտակաձավար ցանած ջեռոցի տապակի մեջ, իսկ վրան խնձորի կտորներ լցնել:

_Տապակը դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցում, 50 րոպե:

_Պատրաստել գլազուրը․ Դրա համար վերցնել հալված կարագը, վրան շաքար լցնել և քերել կիտրոնի կեղևը: Կարող եք ավելացնել նաև կիտրոնի հյութ: Այս ամենը լավ խառնել:

_Կեքսը հանել վառարանից, վրայից ծածկել գլազուրով և տորթը կրկին մի քանի րոպեով դնում ջեռոցում: Դրանից հետո թողեք մի փոքր սառչի, մոտ 10 րոպե և տեղափոխեք մատուցման ամանի վրա:

նուրբ կեքս

Նուրբ կեքսը պատրաստ է:

Բարի ախորժակ։

Տեսանյութ

Դդումով Բիսկվիտ․ Անսպասելի Համեղ, Նուրբ և Պարզ թխվածք

Խնդրում ենք Գնահատեք