Նուրբ կեքս. Արագ պատրաստվող նրբություն

Նուրբ կեքս. ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում եմ արագ և նուրբ կեքսի բաղադրատոմս: Նշեմ, որ այն շատ արագ է ստացվում, բայց ոչ պակաս համեղ, քան ավելի բարդ բաղադրատոմսերով։

Իմ ընտանիքը պարզապես պաշտում է այն և ես հաճախ եմ թխում, քանի որ պատրաստման համար պահանջվում է 2 րոպե (բացառությամբ թխելու պրոցեսը):

Նուրբ կեքս.

Նուրբ կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կեֆիր  200 մլ

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 1 բաժակ

_Սոդա 1 թեյի գդալ

_Ալյուր  2 բաժակ

_Շաքարի փոշի՝ վրան ցանելու համար

Նուրբ կեքս.

Նուրբ կեքս. Պատրաստման եղանակը

_Ամանի մեջ լցնել կեֆիրը, ձվերը, ավելացնել սոդան, շաքարավազը և ալյուրը:

_Ամեն ինչ հարել հարիչով։

_Ստացված զանգվածը լցնել յուղ քսած ձևամանի մեջ և դնել 180°C ջեռոցը, մինչև թխվի:

Սովորաբար պատրաստ լինելը ստուգում եմ փայտիկով։

Կիտրոնով կեքս

Մնում է միայն թեյնիկը եռացնել՝ թեյ կամ սուրճ լցնել, և սեղանին մատուցել անուշաբույր ու համեղ տնական թխվածք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք