Նուրբ մեղրով տորթ. Սիրված քաղցրավենիքը միշտ համեղ է ստացվում

Նուրբ մեղրով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ մեղրով տորթը այս բաղադրատոմսով միշտ հաջող՝ է ստացվում։

Շերտերը կլինեն այնքան փափուկ և եթերային, որ կարող եք ուտել նույնիսկ առանց կրեմի։

Նուրբ մեղրով տորթ

Նուրբ մեղրով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լուծվող սուրճ 2 թեյի գդալ

_Տաք ջուր 3/4 բաժակ

_Ձու 5 հատ

_Շաքարավազ 1,3 բաժակ

_Մեղր 5 ճաշի գդալ

_Ալյուր 2 բաժակ

_Բուսական յուղ 0,5 բաժակ

_Սոդա 1 թեյի գդալ

Կրեմի համար

_Խտացրած կաթ 1 բանկա

_Կարագ 200 գր

Նուրբ մեղրով տորթ

Նուրբ մեղրով տորթ. Պատրաստման եղանակը

Ցանկության դեպքում խտացրած կաթով կրեմի փոխարեն կարելի է այլ կրեմ պատրաստել։

_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։

_Սպիտակուցները հարել փարթամ ու թանձր փրփուր, լցնել շաքարավազի կեսը և հարել մինչև կայուն և թանձր զանգված ստացվի։

_Սուրճը եփել։

_Դեղնուցները խառնել մնացած շաքարավազի հետ և հարել մինչև փարթամանա:

_Ավելացնել մեղրը, սառած սուրճը, սոդան, կարագը և հարել։

_Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել դեղնուցների զանգվածին՝ լավ հարելով։

_ Սպիտակուցները մասերով ավելացնել զանգվածին՝ բահիկով զգուշորեն խառնելով։

_Ջեռոցի տապակը յուղել, լցնել խմորը և հարթեցնել:

_Թխել 50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

_Երբ բիսկվիթը մի քիչ սառչի՝ կտրել 6-7 շերտի:

_Փափկած կարագը հարել, վրան լցնել խտացրած կաթը, հարել զանգվածը մինչև փարթամանա։

_Տորթը կազմել՝ շերտերին ու կողքերին կրեմ քսելով: Բոլոր կողմերից փշրանքներ ցանել և 2 ժամով դնել սառնարանը։

Նուրբ մեղրով տորթ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով տորթ թափանցիկ, նուրբ և անչափ համեղ

Խնդրում ենք Գնահատեք