Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան. Թեթև ուտեստ

Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան. Թեթև ուտեստ

Ես գիտեմ շատերին, ովքեր նրբաբլիթ են թխում միայն տոներին կամ ընդհանրապես չեն պատրաստում: Բայց շատ իզուր: Նման պարզ խմորը տապակվում է երկու րոպեում: Պետք չէ մի ամբողջ սար պատրաստել: Ես նախընտրում եմ նախաճաշին կամ ընթրիքին փոքր քանակությամբ թխել: Եթե ​երբեմն խմորը շատ է ստացվում, ապա առաջարկում ենք պատրատել այս աղցանը նրբաբլիթներով և խոզապուխտով:

Նրբաբլիթները կամ սրա համար առանձին է պետք թխել (ձեզ ընդամենը մի քանի հատ է պետք), կամ օգտագործում են ավելացածը՝ անցքերով կամ այլ վնասվածքներով:

Ստացվում է այնքան գեղեցիկ, որ նույնիսկ տոնական սեղանին կարելի է դնելը: Հյուրերը սովորաբար հիանում են սրա արտաքին տեսքով: *)Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան

Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 5 ճաշի գդալ
  • Կաթ 500 մլ
  • Ձու 2 հատ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Աղ 0.2 թեյի գդալ
  • Արևածաղկի ձեթ `ըստ ճաշակի
  • Խոզապուխտ 350 գ
  • Սերուցքային պանիր 200 գ
  • Եգիպտացորեն պահածոյացված 300 գ
  • Կոշտ պանիր 150 գ
  • Բուլղարական պղպեղ 2 հատ
  • Կարմիր սոխ 1 հատ
  • Մայոնեզ 150 գ
  • Կանաչի ըստ ճաշակի

Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան

Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան

Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան. Պատրաստման եղանակը

  1. Պատրաստել նրբաբլիթի խմոր. Հարել ձվերը աղով և շաքարով, խառնել կաթի հետ, ավելացնել ալյուր և մեկ ճաշի գդալ արևածաղկի ձեթով: Խմորը հունցել և թխել 5-6 փափուկ նրբաբլիթ:
  2. Խառնել փափուկ պանիրը կտրատված կանաչիներին: Մի փունջ մաղադանոսը կամ սամիթը բավական է: Դրանից հետո պանրի խառնուրդը քսել նրբաբլիթների վրա և ոլորել դրանք ռուլետի նման: Դնել սառնարանում:
  3. Պատրաստել աղցանը. Մանրացնել խոզապուխտը, կոշտ պանիրը և բուլղարական պղպեղը փոքր խորանարդներով:
  4. Ավելացնել եգիպտացորեն, մայոնեզ և կանաչիներ, խառնել:
  5. Նրբաբլիթները կտրատեք շերտերով և շարել դրանք խորը ամանի մեջ (նախընտրելի է՝ թափանցիկ)
  6. Լցնել աղցանը հենց դրանց վրա և ծածկել ողջ տարածքը՝ մնացած ռուլետների շերտերով:

Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան

Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան. Թեթև ուտեստ

Բլիթների վրա կարող եք օգտագործել ցանկացած քսուք՝ Ֆիլադելֆիայի պանիր, հալված պանիր, փափուկ կաթնաշոռ ՝ սխտորով և խոտաբույսերով: Ստացվում է ոչ միայն շատ գեղեցիկ, այլ նաև համեղ: Նման աղցանի հետ նույնիսկ հիմնական ուտեստ պետք չէ: Ստացվում է շատ հագեցնող ուտեստ:

Նրբաբլիթով և խոզապուխտով աղցան

Նրբաբլիթով և խոզապուխտով աղցանը պատրաստ է, շրջել ամանի վրա, զարդարել կանաչիներով և մատուցել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պարզ և արագ վիտամիններ

Խնդրում ենք Գնահատեք