Նրբահամ լիմոնադ. Ամռան շոգին իսկական փրկություն է այս զովացուցիչ ըմպելիքը 

Նրբահամ լիմոնադ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ցիտրուսային մրգերով և ցանկացած հատապտուղներով Նրբահամ լիմոնադը ստացվում է շատ առողջ, անուշաբույր և թարմացնող:

Ես վերցնում եմ փշահաղարջ, դա մի փոքր թթվաշություն է տալիս, իսկ նարինջը` ճանաչելի ցիտրուսային համ:

Եվ ոչ ոք չի կարողանում կռահել, թե ինչից եմ ես պատրաստում լիմոնադը: Դուք էլ պատրաստեք այն և երբ հյուրասիրեք կհամոզվեք որ, ոչ ոք չի կռահի բաղադրիչները:

Նրբահամ լիմոնադ

Նրբահամ լիմոնադ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 2,5 լ

_Հատապտուղներ 500 գ

_Նարինջ 1 հատ

_Դեղձ 1 հատ

_Մեղր կամ շաքար 3 ճաշի գդալ կամ՝ ըստ ճաշակի

Նրբահամ լիմոնադ

Նրբահամ լիմոնադ

Նրբահամ լիմոնադ. Պատրաստման եղանակը

_Կարելի է և դեղձ չվերցնել, ամեն ինչ ըստ ցանկության է:

_Նարինջը մանրակրկիտ լվանալ և կեղևը քերել քերիչով:

_Հուշում. Աշխատեք չքերել սպիտակ զանգվածը, որպեսզի լիմոնադը դրա պատճառով չդառնանա:

_Լավ ճզմել միջուկը, որպեսզի շատ հյութ ստացվի:

_Ուշադիր լվանալ հատապտուղները և լցնել դրանք բլենդերի ամանի մեջ, ավելացնել մաքուր ջուր և հարել զանգվածը մինչև համասեռ վիճակ:

_Մաղով միջուկը զտել կաթսայի մեջ, ավելացնել ջուր և մեղր կամ շաքար՝ ըստ ճաշակի, նարնջի հյութ և կեղևի քերուկը:

_Լիմոնադը դնել սառնարանը, որ լավ սառչի:

Նրբահամ լիմոնադ

Նրբահամ լիմոնադ

Կարող եք վերցնել ցանկացած հատապտուղ, բայց փշահաղարջով  ստացվում է պարզապես շքեղ ըմպելիք, թեթև, անուշաբույր և թարմացնող:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պատրաստում ենք սմուզի

Խնդրում ենք Գնահատեք