Նրբահամ շառլոտկա. Թեթև և պարզ աղանդեր

Նրբահամ շառլոտկա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նրբահամ շառլոտկա. Համն աստվածային է:

Երբեք այսքան քնքուշ ու եթերային թխվածք չեմ կերել: Այմենահամեղ շառլոտկան ստացվում է այս բաղադրատոմսին հետևելու դեպքում, համն անկրկնելի է:

Նրբահամ շառլոտկա

Նրբահամ շառլոտկա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր — 1 բաժակ (250 գր)

_Շաքար — 1 բաժակ (250 գ)

_Խնձոր — 3 հատ

_Ձու — 4 հատ

_Թթվասեր 20% — 1 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ — 13 գր

_Վանիլին ըստ ճաշակի

Նրբահամ շառլոտկա

Նրբահամ շառլոտկա. Պատրաստման եղանակը

_Կտրել խնձորները և յուրաքանչյուր մասը կտրել շերտերով:

_Խնձորի վրա ցողել կիտրոնի հյութ, որպեսզի դրանք չմգանան:

_4 ձուն հարել մի բաժակ շաքարավազի հետ: Ձվի և շաքարավազի զանգվածը  հարել մոտ 5-7 րոպե:

_Պետք է ստացվի բավականին թանձր փրփուր: Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ:

_Ձվերին ավելացնել վանիլին և աստիճանաբար սկսել ալյուրը ավելացնել՝ խառնելով:

_Դանդաղորեն, ներքևից վերև խառնել: Մի շտապեք ամբողջ ալյուրը միանգամից լցնել, միայն աստիճանաբար:

_Ավելացնել մի գդալ թթվասեր և նորից դանդաղ խառնել:

_Ձևամանի մեջ փռել յուղաթուղթ և լցնել խմորի կեսը:

_Այնուհետև դնել խնձորի շերտերը (մի քանի շերտ թողեք վերևի մասը ձևավորելու համար):

_Խնձորի վրա լցնել մնացած խմորը և ձևավորել խնձորի մնացած շերտերով:

_Թխել 180 աստիճանով 35-40 րոպե:

Նրբահամ շառլոտկա

Նշված ժամանակից հետո քաղցրավենիքը պատրաստ է:

Բարի ախորժակ և համեղ տրամադրություն բոլորին:

Տեսանյութ

Գազարով տորթ

 

Խնդրում ենք Գնահատեք