Նրբահամ տորթ առանց թխելու. Այս աղանդերը կարող եք պատրաստել երբ թխելու ժամանակ չունեք

Նրբահամ տորթ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նրբահամ տորթ առանց թխելու. Կարող եք պատրաստել, երբ ժամանակ չունեք

Այս խմորեղենը ոչ միայն տեսքով այլև համով ոչ մի կերպ չի զիջում բավական երկար ժամանակ պահանջող աղանդերներին:

Խմորեղենը որ կմատուցեք սեղանին` կարժանանա նույնիսկ ամենաբարձր գովասանքի, իսկ պատրաստման պարզությունը այս տորթը դարձնում է առավել սիրված:

Նրբահամ տորթ

Նրբահամ տորթ. Բաղադրությունը

Կրեմ

_ձու — 2 հատ

_շաքար — 160-180 գր

_վանիլին կամ վանիլային շաքար

_օսլա — 60 գ

_կաթ — 800 մլ

_հարած սերուցք — 250 մլ

Գլազուր

_հարած սերուցք — 200 մլ

_շոկոլադ — 200 գր

Հիմք

_պատրաստի թխվածքաբլիթներ — 600 գր

տորթ

Նրբահամ տորթ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Հարեք 2 ձուն շաքարով, վանիլային շաքարով և օսլայով: Այնուհետև ավելացնել մի քիչ կաթ, որպեսզի խառնուրդը ջրիկանա: Կարիք չկա խառնուրդը հարիչով հարելծեծել, պարզապես պետք է խառնել:

_Դնել զանգվածը կրակի վրա և լցնել ամբողջ կաթը: Կրեմը եփեք ցածր ջերմության վրա, մինչև այն խտանա: Թողեք, որ սառչի:

_Առանձին ամանի մեջ հարեք սերուցքը, մասերով աստիճանաբար լցրեք եփած կրեմը և լավ խառնեք: Կրեմը պատրաստ է:

_Պատրաստել գլազուրը, տաքացնել սերուցքը և կոտրտված շոկոլադը, խառնել մինչև այն ամբողջովին լուծվի: Թույլ տվեք սառչի մինչև գոլ վիճակ:

_Շարեք թխվածքաբլիթների մի շերտ ձևամանի մեջ, վրան քսել կրեմ, ցանկության դեպքում կարող եք օգտագործել բանանը որպես լցոն: Այսպիսով, բոլոր բլիթները շարեք և քսեք կրեմ և ավելացնել բանանի շերտեր:

_Տորթի վերին մասին քսեք կրեմ և պատել գլազուրով:

Տորթը սառնարանում դնել 2 ժամ` ներծծվելու համար:

Պատրաստենք բոլորի սիրելի այս քաղցրավենիքը:

Տեսանյութ

Տորթ ՄԻԿԱԴՈ, որն Հալչում է Բերանում և անչափ Համեղ է

Վայելեք խմորեղենը և ունեցեք լավ տրամադրություն:

Խնդրում ենք Գնահատեք