Ես պատրաստում եմ նրբահամ քաղցրավենիք. Միշտ մթերքներն ունեմ ձեռքի տակ: Այս աղանդերը պատրաստեք յուրաքանչյուր հանգստյան օրերի համար, այն երբեք չի հոգնեցնի:
Բանանով պատրաստված կարկանդակը կլինի ձեր նախընտրածը: Նրա բույրը և համը պարզապես զարմանալի են:

Նրբահամ քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները
Խմոր
_Կարագ — 100 գր
_Ձու — 1 հատ
_Շաքարավազ — 2 ճաշի գդալ
_Ալյուր — 320-340 գր
_Աղ մի պտղունց
_Վանիլին — 0.5 թեյի գդալ
_Կեֆիր կամ անուշաբույր յոգուրտ 125 մլ
_Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
Կարամել
_Կարագ — 50 գր
_Շաքարավազ — 100 գր
_Բանան — 3 հատ


Նրբահամ քաղցրավենիք. Պատրաստման եղանակը
Խմոր պատրաստելը
_Փափուկ կարագը լցնել մեծ ամանի մեջ, հարել ձվի, աղի, շաքարի, վանիլինի հետ և տրորել բաղադրիչները բահիկով մինչև հարթվի:
_Խառնուրդի մեջ լցնել սենյակային ջերմաստիճանի կեֆիրը (կամ մածուն), ավելացնել փխրեցուցիչը և մաս -մաս մաղել ալյուրը:
_Խմորից գնդիկ ձևավորել, դնել տոպրակի մեջ, այնուհետև թողնել սառնարանում մոտ 30 րոպե:
_Մաքրել բանանները, կտրել դրանք երկայնքով երկու կեսի:
Կարամել պատրաստելը
_Դրա համար տապակի մեջ հալեցնել կարագը, ավելացնել շաքարավազ և եփել կարամելը՝ անընդհատ խառնելով, որպեսզի շաքարն ամբողջությամբ լուծվի: Կարամելը կլինի սաթի գույնի:
_Կարամելը շատ արագ լցնել պատրաստված կաղապարի մեջ (տրամագիծը ՝ 24 սանտիմետր) և հավասարաչափ բաշխել դրա մեջ, թողնել սառչի:
_Կարամելի վրա բանանները դնել միմյանց կիպ կպած՝ կտրվածքը դեպի վերև:
_Վերցնել սառեցված խմորը, ձեռքերով հարթեցնել և դրանով ծածկել բանանները:
_Կարկանդակը դնել ջեռոցը և թխել կես ժամ 180 աստիճան ջերմաստիճանով:
_Պատրաստ լինելը ստուգել փայտիկով:


Հանել ջեռոցից և թողնել սառչի: Միայն դրանից հետո առանձնացնել ձևամանի պատերից, հեռացնել կողային օղակը, աղանդերը տեղափոխել հարմար ափսեի վրա: Կարող եք մատուցել թեյի հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդումով բիսկվիթ







