Շամպինիոնի թթու սոխով. Համեղ, անկրկնելի նախուտեստ ցանկացած սեղանի համար

Շամպինիոնի թթու սոխով ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շամպինիոնի թթու սոխով. Համեղ, անկրկնելի նախուտեստ ցանկացած սեղանի համար

Թթու շամպինիոնը շատերի սիրելի խորտիկն է: Առանց դրա ոչ մի տոն չի լինում: Այս մթերքը կատարյալ է ինչպես կարտոֆիլի, այնպես էլ մսի հետ մատուցելու համար: Բացի այդ մարինացված շամպինիոնները հիանալի են տարբեր աղցաններ պատրաստելու դեպքում:

Այս խորտիկի բաղադրատոմսեր շատ կան: Կարելի է ասել, որ գրեթե յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի մարինադի իր տարբերակը: Այսօր մենք ձեզ հետ կկիսվենք սնկի մարինացման մեր սիրելի եղանակով:

Շամպինիոնի թթու սոխով

Շամպինիոնի թթու սոխով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Շամպինիոն 500 գ
  • Սոխ 1 հատ
  • Ջուր 0,5 բաժակ
  • Քաղցր պղպեղ 3-4 հատ
  • Խնձորի քացախ 2 ճաշի գդալ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Շաքարավազ 2 թեյի գդալ
  • Դափնու տերև 2 հատ
  • Թթվասեր՝ ըստ ճաշակի
  • Կարմիր սոխ՝ ըստ ճաշակի
  • Մաղադանոս՝ ըստ ճաշակի

Շամպինիոնի թթու սոխով

Շամպինիոնի թթու սոխով. Պատրաստման եղանակը

  1. Կես բաժակ ջուր լցնել խորը կաթսայի մեջ, մաքրել և դնել սոխն ամբողջությամբ: Լվանալ շամպինիոնները և մաքրել կեղևը: Կտրել դրանք կիսով չափ կամ քառորդ մասերով, լցնել կաթսայի մեջ:
  2. Դնել կաթսան կրակի վրա, եռացնել: Ապա նվազեցնել կրակը, եփել 10 րոպե: Այդ ընթացքում սունկը կանջատի այնքան հեղուկ, որ դրանք ամբողջությամբ ծածկվեն:
  3. Այժմ կաթսայի մեջ լցնել աղ, շաքար, խնձորի քացախ, մի քանի դափնու տերև և համեմունքներ, զգուշորեն խառնել: Եփել սունկը մոտ 10 րոպե, մինչև փափկի:
  4. Անուշահոտ և փխրուն պատրաստուկը սառեցվելուց անմիջապես հետո պատրաստ է օգտագործման համար:
  5. Այնուամենայնիվ, դեռ տաք վիճակում, կարող եք սունկը լցնել ստերիլացված բանկաների մեջ և պահպանել:

Սառեցրած շամպինիոնները համեմել թթվասերով, կտրատած մաղադանոսով և կարմիր սոխի կես օղակներով:

Շամպինիոնի թթու սոխով

Շամպինիոնի թթուն սոխով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ժուլիեն

Խնդրում ենք Գնահատեք