Շառլոտ կաթնաշոռով. Սա ավելին է քան ընդամենը սովորական խնձորով կարկանդակ

շառլոտ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մենք այսօր առաջարկում ենք պատրաստել համեղ շառլոտ կաթնաշոռով: Աննկարագրելի համեղ խմորեղեն է ստացվում:

Դասական շառլոտը պատրաստվում է հաշվի առնելով մի քանի նրբություններ: Բայց այս խմորեղենի տարբեր եղանակներ և բաղադրատոմսեր են հայտնի:

Մեր բաղադրատոմսով խնձորով շոռակարկանդակը ուղղակի չքնաղ համ ունի: Կհամոզվեք, հենց որ փորձեք պատրաստել:

Շառլոտ կաթնաշոռով

Շառլոտ կաթնաշոռով. Բաղադրությունը

_5 ձու

_200 գրամ շաքար

_500 գրամ կաթնաշոռ

_200 գրամ կարագ

_կիտրոնի քերուկ

_250 գրամ ալյուր + 10 գրամ փխրեցուցիչ

_2 խնձոր

Շառլոտ կաթնաշոռով

Շառլոտ կաթնաշոռով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Հարել ձվերը խորը ամանի մեջ, այնքան, որ փրփրի, այնուհետև մաս-մաս ավելացնել շաքարավազը, խառնել հարիչով, մինչև ամբողջությամբ շաքարը հալվի և ստացվի համասեռ զանգված:

_Ստացված զանգվածի մեջ ավելացնել կաթնաշոռը, տրորել, ավելացնել հալված կարագը, կիտրոնի քերուկը և խառնել:

_Այնուհետև փխրեցուցիչի հետ համատեղ ալյուրը մաղել զանգվածի վրա և զգուշորեն խառնել բահիկով:

_Ձևամանը ծածկեք յուղաթղթով, յուղեք կարագով և մեջը լցրեք ստացված խմորը:

_Կտրեք խնձորները հնարավորինս հավասար կտորներով, հեռացրեք կորիզները, բայց մի կլպեք և դրանք կեղևը վերև` շարեք խմորի վրա:

_Թխել ջեռոցում 180 աստիճանի տակ, մոտ 40-45 րոպե:

Շառլոտը կաթնաշոռով պատրաստ է, դեռ տաք խմորեղենի վրա ցանեք շաքարի փոշի:

Տեսանյութ

Համեղ բիսկվիթ

Կաթնաշոռով չքնաղահամ պոնչիկներ պատրաստենք այս գեղեցիկ տեսանյութի օգնությամբ.

Մանր Պոնչիկներ․ 2 րոպեում վերջացող Նուրբ Փքաբլիթներ Կաթնաշոռով

Բարի ախորժակ:
Խնդրում ենք Գնահատեք