Շաքարավազով բուլկիներ. Եթերային նուրբ քաղցրավենիք

Շաքարավազով բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սրանք հայտնի փափուկ ու փարթամ, շաքարավազով բուլկիներ են։ Խմորի բաղադրատոմսի շնորհիվ եթերային է ստացվում, բուրավետ, երկար ժամանակ թարմ է մնում։

Բացի շաքարավազից կարելի է ցանել նաև դարչին, ընկույզ, կակաչի սերմեր։

Շաքարավազով բուլկիներ

Շաքարավազով բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թարմ խմորիչ 21 գր կամ չոր՝ 7 գր

_Կաթ 200 մլ

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 50 գր

_Մի պտղունց աղ

_Ալյուր մոտ 480 գր

_Կարագ կամ բուսական յուղ 60 գր

_Շաքարավազ 120 գ + վանիլին ըստ ճաշակի

_Կարագ 50 գր

Շաքարավազով բուլկիներ

Շաքարավազով բուլկիներ

Շաքարավազով բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Տաք կաթի մեջ լուծել խմորիչը և շաքարավազը, թողնել 20 րոպե, մինչև փրփուր առաջանա։

_Ավելացնել աղը և բուսական յուղը կամ հալած կարագ:

_Ավելացնել դեղնուցն ու ձուն, հարել հարիչով։

_Աստիճանաբար ավելացնել ալյուրը և հունցել խմոր։

Հուշում. ձեզ ավելի քիչ կամ շատ ալյուր կպահանջվի, քանի որ այն տարբեր որակ կարող է ունենալ։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։

_Բաժանել մոտ 14 մասի, կարող եք քիչ կամ շատ բուլկիներ ստանալ։

_Կտորները գնդիկներ անել և ծածկել թաղանթով։

_Կարագը հալեցնել և թողնել, որ սառչի։

_Շաքարավազն ու վանիլինը վերցնել ըստ ճաշակի և խառնել։

_Յուրաքանչյուր գնդիկ գրտնակել բարակ շերտով, քսել կարագ և ցանել շաքարավազ:

_Գլանաձև փաթաթել, եզրերը սեղմել, մեջտեղից ծալել և սուր դանակով կտրել, շերտը բացել և ստանալ սրտիկաձև բուլկի։

_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, քսել հարած դեղնուց։

_Թխել 180 աստիճանով մոտ 15 րոպե։

_Թողնել սառի մետաղական ցանցի վրա. թխելիս շաքարը կարող է դուրս հոսել և այրվել, ուստի ավելի լավ է բուլկիները շուտ հանել կաղապարից:

_Տաք ժամանակ վրան ցանել շաքարավազը:

Շաքարավազով բուլկիներ

Շաքարավազով բուլկիներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկի Կրուասաններ

Խնդրում ենք Գնահատեք