Շաքարավազով թխվածքաբլիթներ. Խրթխրթան անուշաբույր քաղցրավենիք

Շաքարավազով թխվածքաբլիթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Շաքարավազով թխվածքաբլիթները ստացվում են հետաքրքիր հյուսվածքով, շերտավոր, փափուկ, բայց չեն փշրվում ձեռքերում, այնպես որ դուք ստիպված չեք լինի փրկել ձեզ ամբողջ սեղանի փշրանքներից:

Շաքարավազով թխվածքաբլիթներ

Շաքարավազով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Ալյուր մոտ 250 գր

_Մի պտղունց աղ

_Կարագ 120 գր

_Թթվասեր 120 գր

Շաքարավազով թխվածքաբլիթներ

Շաքարավազով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել աղի, փխրեցուցչի և շաքարավազի հետ։

_Ցանկության դեպքում կարելի է ավելացնել վանիլի շաքար կամ վանիլի էքստրակտ:

_Ալյուրի մեջ ավելացնել լավ սառեցրած, խորանարդներով կտրատած կարագը:

_Ձեռքերով զանգվածը մանրացնելով վերածել փշրանքների։

_Ավելացնել թթվասերը և հունցել շատ փափուկ և ճկուն խմոր։

_Զանգվածը հավաքել, հունցել, գնդել խմորը, ծածկել և թողնել 30 րոպե սառնարանում։

_Խմորը բաժանել երկու մասի։

_Ալյուր ցանած սեղանի վրա բարակ շերտեր գրտնակել և ամուր ռուլետ փաթաթել։

_Կտրել շերտեր և թաթախել շաքարավազի մեջ:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները։

_Թխել 180 աստիճանով մոտ 20-25 րոպե, մինչև լավ կարմրեն:

Ստացվում են համեղ թխուկներ խրթխրթան կեղևով և փափուկ, նուրբ հյուսվածքով ներսում:

Շաքարավազով թխվածքաբլիթներ

Խմորի շերտը փաթաթելիս կարող եք նախապես վրան ցանել կիտրոնի քերուկ, մանրացված ընկույզ, կակաչի սերմեր և ցանկացած այլ հավելումներ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով շատ համեղ և նրբահամ

Խնդրում ենք Գնահատեք