Այսպիսի նուրբ Շերտավոր բուլկիները շատ համեղ հյուրասիրություն են:
Սրանք հեշտությամբ կարող են պատրաստել բոլոր նրանք, ովքեր սիրում են թեյի նման հյուրասիրությունները:

Շերտավոր բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 2,5 բաժակ
_Ջուր 1 բաժակ
_Աղ 1 թեյի գդալ
_Կարագ 100 գր

Շերտավոր բուլկիներ. Պատրաստման եղանակը
_Մաղած ալյուրը մաս-մաս լցնել ջրի մեջ և ավելացնել աղը, հունցել խմորը։
_Ավելացնել մի կտոր կարագ և շարունակել հունցել՝ սեղանին ալյուր ցանելով։
_Խմորը ծածկել և թողնել 10 րոպե։
_Բաժանել 4 մասի և գնդիկներ անել, ծածկել։
_Յուրաքանչյուր գունդ գրտնակել շատ բարակ շերտով։
_Քսել հալած կարագ, ծածկել երկրորդ շերտով, յուղել կարագով։
_Այդպես անել բոլոր 4 շերտերով, շարելով դրանք իրար վրա։
_Խմորի շերտերը ոլորել ռուլետի նման և կտրատել չափաբաժիններով կտորների։
_Յուրաքանչյուր կտոր գրտնակել և մեջտեղից սեղմել՝ ստացվում է թիթեռի նման։
_Խմորի թիթեռի մի թևը ծածկել երկրորդով՝ կստանաք բուլկի։
_Դրանք շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, վրան քսել քաղցր օշարակ և թխել 180 աստիճանում 15 — 20 րոպե։

Դեռ տաք բուլկիներին կարելի է քսել մեղրով կամ լցնել խտացրած կաթ, կստացվի հաճելի նրբություն քաղցրասերի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սիննաբոն բուլկիներ







