Շերտավոր թխվածք. Համեղ եթերային կրեմով և թարմ հատապտուղներով աղանդեր

Շերտավոր թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Արագ և հեշտ բաղադրատոմս եթերային կրեմով և թարմ հատապտուղներով համեղ, նուրբ Շերտավոր թխվածքի համար: Տորթի հիմքը պատրաստի շերտավոր խմորն է։

Շերտավոր թխվածք

Շերտավոր թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շերտավոր խմոր 500 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 100 գր

_Եգիպտացորենի օսլա 25 գր

_Տաք կաթ 300 գր

_Վանիլին մի պտղունց

_Կարագ 170 գր

_Ազնվամորի կամ այլ հատապտուղներ 300 գր և շաքարավազ

Շերտավոր թխվածք

Շերտավոր թխվածք

Շերտավոր թխվածք. Պատրաստման եղանակը

_Խմորը նախապես հանել սառցախցիկից, որպեսզի փափկի։

_Գրտնակել և կաղապարի չափով կլոր շերտեր կտրատել, քանի հատ որ կստացվի։

_Շերտերից մեկը կտրատել եռանկյունիներով, թխել նաև խմորի ավելացած մասերը։

_Շերտերը դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա և թխել 180 աստիճանի տակ մինչև ոսկե դարչնագույնը։

_Կրեմի համար ձվերը հարել շաքարավազի և վանիլինի հետ, ավելացնել օսլան, խառնել մինչև հարթ լինի, աստիճանաբար լցնել տաք կաթը:

_Եփել մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա, թողնել սառչի:

_Փափկած կարագը հարել և մաս-մաս ավելացնել կրեմին, հարել մինչև փարթամ ու հարթ լինի։

_Լցնել հատապտուղները տապակի մեջ և եփել շաքարավազի հետ՝ մոտ 10 րոպե։

_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսել, վրան հատապտղային զանգվածը տարածել։

_Մնացած կրեմով պատել թխվածքի կողքերը և ցանել փշրանքներով։

_Տորթը դնել սառնարանը 4 — 6 ժամ։

Շերտավոր թխվածք

Շերտավոր թխվածք

Շատ թեթև, հատապտղային, նուրբ թխվածք, իդեալական է առավոտյան թեյի համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նապոլեոն տորթ շատ համեղ և ճոխ թխվածք

Խնդրում ենք Գնահատեք