3 բաղադրիչներից բաղկացած տորթ, շերտավոր թխվածքը պատրաստվում է արագ, պարզ, և շատ համեղ տորթ։ Իսկական հյուրասիրություն քաղցրի սիրահարների համար։
Ձեր երեխաներն ու հյուրերը կսիրեն այդ նուրբ քաղցրավենիքը:

Շերտավոր թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շերտավոր խմոր 450 գ
_Կարագ 450 գ
_Խտացրած կաթ 1 բանկա

Շերտավոր թխվածք. Պատրաստման եղանակը
_Սեղանին ալյուր ցանել, դնել պատրաստի խմորը, ուղղանկյուն շերտով գրտնակել։
_Այնուհետև խմորը կտրել բարակ շերտերով, մոտավորապես 1 սմ լայնությամբ և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը 15-20 րոպե։
_Կրեմի համար հարել կարագը և աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը։ Կրեմը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։
_Սեղանի վրա մի քանի շերտով փռել սննդային թաղանթի կտորներ, վրան քսել կրեմ, շարել ձողիկները, նորից քսել կրեմի շերտ և նորից ձողիկներ շարել, այդպես անել մինչև վերջ։
_Այնուհետև փաթաթել ամուր ռուլետի նման, ծայրերը կապել և 6 ժամով դնել սառնարանը։
_Մի քանի ձողիկներ փշրանքների վերածել, հանել քաղցրավենիքը, պատել կրեմով, ցանել փշրանքներ և մեկ ժամ թողնել սառնարանում։

Այն անիրատեսական համեղ է ստացվում, բոլոր բաղադրիչների կատարյալ համադրություն, ավելի լավ դեսերտ ուղղակի չեք պատկերացնի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նապոլեոն տորթ







