Շերտավոր լեզվակներ. Նուրբ և թեթև քաղցրավենիք

Շերտավոր լեզվակներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Երբ ես փոքր էի, մայրս հաճախ էր այս բաղադրատոմսով թխում շերտավոր լեզվակներ։ Հիմա երեխայիս համար այսպիսի նրբություն եմ պատրաստում, բուրավետ, զարմանալիորեն համեղ փքուն լեզվակներ՝ պատրաստված տանը։

Փորձեք պատրաստել և կտեսնեք, որ այն աստվածային համեղ է և շատ պարզ:

Շերտավոր լեզվակներ

Շերտավոր լեզվակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Կիտրոնի հյութ մի քանի կաթիլ

_Կարագ 250 գրամ

_Ջուր 1 բաժակ

_Ալյուր 3 բաժակ + 2 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

Շերտավոր լեզվակներ

Շերտավոր լեզվակներ. Պատրաստման եղանակը

_Ջուրը խառնել մաղած ալյուրի, կիտրոնի հյութի, աղի, ձվի հետ և խմոր հունցել։

_Ստացած խմորը գրտնակել շերտով։

_250 գրամ փափկած կարագը խառնել երկու ճաշի գդալ ալյուրի հետ։

_Ստացված յուղային խառնուրդը քսել շերտի մեջտեղում և խմորը ծրարի տեսքով ծալել։

_Այնուհետև խմորը ծածկել խոհանոցային սրբիչով և դնել սառնարանում 20 րոպե։

_Կրկին գրտնակել սառեցված խմորը (բայց դա պետք է անել միայն մեկ ուղղությամբ) և նորից ծրարի նման ծալել, դնել սառնարանը 15 րոպեով։

_Այժմ պետք է խմորը գրտնակել մեկ սանտիմետր հաստությամբ, ուղղանկյուն կտորներով կտրատել ու յուրաքանչյուր կտորին մի քիչ շաքարավազ ցանել։

_Ջեռոցի տապակը ցողել ջրով և պատրաստի լեզվակները շարել վրան։

_Թխել 200 — 220 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև կարմրեն։

Շերտավոր լեզվակներ

Սեղանին մատուցել քաղցր, բուրավետ խմորեղենը՝ մի բաժակ անանուխով անուշաբույր թեյի կամ սուրճի հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շերտավոր խմոր

Խնդրում ենք Գնահատեք