Շերտավոր խմոր առանց ձվի. Ամենահեշտ և լավ ստացվող բաղադրատոմս

Շերտավոր խմոր առանց ձվի ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ամենահեշտ եղանակով պատրաստենք շերտավոր խմոր առանց ձվի, որը կարելի է ընդհանրապես պատկերացնել: Ես միշտ պատրաստում էի դասական շերտավոր խմոր՝ օգտագործելով երկար գրտնակելու և ծալելու մեթոդը, բայց երբ այս եղանակը փորձեցի, մտածեցի, թե էլ ինչու պետք է չարչարվեմ։

Այս խմորից ստացված թխվածքները նույնպես պարզվում են փքուն, եթերային, թեթև և շատ համեղ։ Շատ հեշտ է պատրաստել, բոլորը կարող են դա անել:

Շերտավոր խմոր առանց ձվիՇերտավոր խմոր առանց ձվի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 650 գրամ

_Կարագ (կամ մարգարին) 360 գրամ

_Սառը ջուր 220 մլ

_Աղ 1 թեյի գդալ

_Քացախ 9% 1 թեյի գդալ

Շերտավոր խմոր առանց ձվի
Շերտավոր խմոր առանց ձվի. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել ամանի մեջ։ Վերցնել սառեցրած կարագը (կամ մարգարինը), ալյուրի մեջ թաթախել և քերել խոշոր քերիչով։

_Մի քիչ քերել, խառնել, մի կտոր նորից թաթախել և այդպես շարունակել մինչև կարագը վերջանա։

_Սառը ջրի մեջ (ավելի լավ է նախապես դնել սառնարանում), ավելացնել 1 թեյի գդալ աղ և 1 ճաշի գդալ քացախ, խառնել:

_Աստիճանաբար ջուրը լցնելով ալյուրի փշուրների վրա, հունցել խմորը։ Ամեն ինչ պետք է շատ արագ անել, որպեսզի կարագը շատ չհալվի։

_Խմորը ծալել ուղղանկյան ձևով և դնել սառնարանում 1 ժամ։

_Խմորը հանել սառնարանից և գրտնակել ուղղանկյունաձև, սեղանին թեթևակի ալյուր ցանելով։

_Ստացված ուղղանկյան շերտերը երկու կողմից վրա բերել, որ ստացվի 3 շերտ։

_Խմորը դնել տախտակի վրա, ծածկել թաղանթով և դնել սառնարանում 30 րոպե։

_Նշված ժամանակից հետո խմորը պատրաստ է օգտագործման։

Շերտավոր խմոր առանց ձվի

Խմորը կարող եք կտրել երկու մասի, յուրաքանչյուր մասը դնել տոպրակի մեջ և պահել սառնարանում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շերտավոր խմոր

Խնդրում ենք Գնահատեք