Շերտավոր տորթ. Քրիզանթեմի նման նուրբ և գեղեցիկ

Շերտավոր տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք ձեզ այս հետաքրքիր բաղադրատոմսը, շերտավոր տորթ թարմ հատապտուղներով և հարած սերուցքով:

Շերտավոր խմորով աղանդերի բույրն ուղղակի հիասքանչ է, այն ստացվում է հիանալի և միշտ բոլորին դուր է գալիս։

Շերտավոր տորթ

Շերտավոր տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շերտավոր խմոր 500 գր

_Շաքարավազ և ջուր՝ ցողելու համար

_Թարմ կամ սառեցված հատապտուղներ 250 գր

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Եգիպտացորենի օսլա 1 թեյի գդալ

_Կես կիտրոնի հյութ

_Հարած սերուցք 350 գր

_Բնական յոգուրտ կամ մածուն 250 գր

_Շաքարի փոշի 3 ճաշի գդալ

Շերտավոր տորթ

Շերտավոր տորթ. Պատրաստման եղանակը

_Խմորից շրջանակներ գրտնակել, ցողել ջրով և ցանել շաքարավազ, ծակծկել պատառաքաղով։

_Այդպիսի 2 շրջանակ պետք է լինի և դրանցից մեկը կտրատել եռանկյունիներով, ստանալ  12 — 14 կտոր, նույնպես ցողել ջրով և ցանել շաքարավազ։

_Թխել 200 աստիճանով մոտ 15-20 րոպե։

_Հատապտուղները խառնել շաքարավազի, օսլայի և կիտրոնի հյութի հետ, եփել մինչև թանձրանա։

_Սերուցքը հարել, ավելացնել շաքարավազը և հարել մինչև թանձրանա։

_Զանգվածին ավելացնել մածունը և հարել կրեմը մինչև հարթվի։

_Բացվող օղակի մեջ տորթը կազմել, դնել շերտը, վրան կրեմը հատապտղի զանգվածը և ծածկել կրեմով։

_Վրան շարել թխած խմորի եռանկյունները։

_Տորթը ծածկել խոհանոցային թաղանթով և դնել սառնարանը, որպեսզի սառչի և կայունանա 3 ժամը բավական կլինի։

_Օղակը հանել և տորթը մասերի բաժանել, մատուցել սեղանին։

Շերտավոր տորթ

Տորթը շատ նուրբ և փափուկ է ստացվում, ցանկության դեպքում կարող եք զարդարել շոկոլադով և նուշի թերթիկներով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նապոլեոն տորթ

Խնդրում ենք Գնահատեք