Գերազանց շերտավոր փչակներ՝ խրթխրթան կեղևով և փափուկ, քաղցր և անուշաբույր ներծծմամբ։
Ամեն ինչ պատրաստվում է պարզ և արագ, իսկ արդյունքը շատ է հիշեցնում մեր դասական և սիրելի գաթան։

Շերտավոր փչակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր մոտ 500 մլ
_Կարագ 250 գր
_Մի պտղունց աղ
_Փխրեցուցիչ 1 տուփ
_Մածուն 250 մլ
Խորիզի համար
_Ալյուր 120 գր
_Կարագ 150 գր
_Շաքարավազ 150 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի


Շերտավոր փչակներ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել և մեջը քերել սառած կարագը, ձեռքերով զանգվածը մանրացնել փշրանքների։
_Ավելացնել աղը, փխրեցուցիչը և խառնել փշրանքներին:
_Ավելացնել մածունը և հունցել փափուկ խմոր։
_Փաթաթել թաղանթի մեջ և դնել սառնարանում 2 ժամ։
_Խորիզի համար մաղած ալյուրի մեջ ըստ ճաշակի ավելացնել շաքարավազ և վանիլին, քերել կարագը և զանգվածը տրորել:
_Դնել սառնարանում, որպեսզի սենյակային ջերմաստիճանում չհալվի։
_Խմորը բաժանել 5 մասի և գրտնակել հավասար շերտերով, մոտ 2-3 մմ հաստությամբ։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։ Խմորի առաջին շերտը փռել, խորիզը ցանել, ծածկել երկրորդ շերտով և խորիզով։
_Այսպես շարունակել հերթականությամբ, մինչև շերտերն ու խորիզը վերջանան։
_Կտրատել համաչափ բաժիններով, դրանց վրա հարած դեղնուց քսել։
_Թխել 180 աստիճանով մոտ 30-40 րոպե։


Տաք փչակներին շաքարի փոշի ցանել կամ ցանկության դեպքում՝ շաքարի փոշուն խառնել դարչին, այդ դեպքում քաղցրությունը կհալչի ու կթրջի վերին շերտը։
Փափուկ, քնքուշ, եթերային քաղցրավենիք, դրանք ձեզ անպայման դուր կգան և հաճախ կպատրաստեք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շերտավոր գաթա







