Փարթամ ու բուրավետ, շերտերով թխվածք՝ նուրբ թթվասերով տորթ։ Մթերքների հավաքածուն ամենապարզն է և նվազագույնը, իսկ արդյունքը պարզապես զարմանալի է:

Շերտերով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Թթվասեր 200 գր
_Շաքարավազ 200 գր
_Ալյուր 400 գր
_Փխրեցուցիչ 10 գր
Կրեմը պատրաստելու համար
_Թթվասեր 600 գր
_Շաքարի փոշի 200 գր

Շերտերով թխվածք. Պատրաստման եղանակը
_Թթվասերը խառնել շաքարավազի հետ, վանիլը՝ ըստ ճաշակի։
_Մաս-մաս լցնել մաղած ալյուրը փխրեցուցիչի հետ և լավ խառել զանգվածը՝ մինչև հարթվի։
_Խմորը խողովակաձև փաթաթել և 10 մասի բաժանել։
_Ալյուրով ցանած սեղանի վրա յուրաքանչյուր մասը գրտնակել շերտով։
_Որպեսզի շերտերը կատարյալ հարթ ստացվեն, կտրեք դրանք կլոր ձևով։
_Տապակել չոր տապակի մեջ, երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը:
_Կրեմի համար պարզապես հարել մի քիչ թթվասեր շաքարի փոշիով և սկսել տորթը ձևավորել։
_Բոլոր շերտերին քսել կրեմ և շարել իրար վրա։ Մի երկու շերտ առանձնացնել և մանրացնել փշրանքներով: Սա տորթի վրա ցանելու համար է:
_Վրան ու կողքերը պատել կրեմով, ցանել փշրանքները և դնել սառնարանը մի քանի ժամով, իսկ ավելի լավ է՝ ամբողջ գիշեր։

Տորթը պարզապես կատարյալ է ստացվում, ինչպես դասական Նապոլեոնը։
Եթե տոնական տորթ եք պատրաստում, զարդարեք այն ձեր ցանկությամբ:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Նապոլեոն







