Շոկոլադե աղանդեր. Նուրբ համով այս քնքշությունը կխենթացնի ոչ միայն շոկոլադամոլներին

Շոկոլադե աղանդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Երբ առաջին անգամ տեսա այս Շոկոլադե աղանդերի բաղադրատոմսը, աչքերս փայլեցին: Գրավեց նաև այն, որ պետք չէ թխել։ Աղանդերը բաղկացած է ալյուրից, կաթից և երեք տեսակի շոկոլադից՝ յուրաքանչյուր շերտի համար մեկական։

Որպես խտացուցիչ կօգտագործենք եգիպտացորենի օսլա։ Դրանով զանգվածը կպնդանա, բայց կմնա նույնքան նուրբ, սերուցքային։ Ներքևի երկու շերտերը հիմնականում կրեմ են: Աղանդերը ծածկում ենք շոկոլադե գլազուրով։

Որպեսզի պատրասստելիս կրեմը չայրվի, անհրաժեշտ է անընդհատ խառնել։ Եվ, իհարկե, որքան ընտրված մթերքների որակը բարձր լինի, այնքան աղանդերն ավելի համեղ կլինի։

Շոկոլադե աղանդեր

Շոկոլադե աղանդեր. Բաղադրիչներ

_Կաթ 1,1լ

_Շաքարավազ 6 ճաշի գդալ

_Ցորենի ալյուր 4 ճաշի գդալ

_Եգիպտացորենի օսլա 2 ճաշի գդալ

_Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ

_Կաթնային շոկոլադ 50 գ

_Կարագ 40 գ

_Վանիլին, մի պտղունց

_Սպիտակ շոկոլադ 50 գ

_Մուգ շոկոլադ 150 գ

Շոկոլադե աղանդեր

Շոկոլադե աղանդեր

Շոկոլադե աղանդեր. Պատրաստման եղանակը

_Կաթսայի մեջ լցնել 500 մլ կաթ, ավելացնել 3 ճաշի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ ալյուր և կակաո, 1 ճաշի գդալ օսլա:

_Հարում ենք խառնիչով և դնում միջին ջերմության վրա։ Անընդհատ խառնելով զանգվածը տաքացնել և ավելացնել կաթնային շոկոլադը։

_Հասցնել եռման աստիճանի, ապա ավելացնել 10 գ կարագ և շարունակելով հարել, եփել ևս 1 րոպե, մինչև թանձրանա։

_Զանգվածը լցնում ենք ուղղանկյուն կաղապարի մեջ, և երբ սառչի՝ դնում ենք սառնարանը, որ պնդանա։

_Երկրորդ շերտի համար խառնել 500 մլ կաթ, 3 ճաշի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ ալյուր, 1 ճաշի գդալ օսլա և վանիլին: Դնել կրակին և անընդհատ խառնել։

_Ավելացնել սպիտակ շոկոլադը և լուծել, ապա լցնել 10 գ կարագ և զանգվածը հասցնել խիտ վիճակի։

_Սպիտակ շերտը լցնել արդեն սառած շոկոլադային շերտով կաղապարի մեջ, սառեցնել և դնել սառնարանում 1 ժամ։

_Տաք եռացրած կաթի մեջ (100 մլ) լուծել մանր կտրատած մուգ շոկոլադը, ապա ավելացնել 20 գ կարագ:

_Պատրաստի գլազուրը լցնել վերջին շերտով, հարթեցնել և դնել սառնարանը ևս 30 րոպե։

Շոկոլադե աղանդեր

Սերուցքային աղանդերն այնքան նուրբ է, որ հալչում է բերանում։ Մատուցելուց առաջ այն պետք է պահել սառնարանում, հակառակ դեպքում կհալվի։
Պատրաստեք այս Շոկոլադե աղանդերը և կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական նուտելլա

Խնդրում ենք Գնահատեք