Իմ ընտանիքը անհամբեր սպասում է հանգստյան օրերին, որպեսզի ես վերջապես կարողանամ պատրաստել այս անհավանական Շոկոլադե թխվածք սպիտակաձավարով։
Այն իսկապես պատրաստվում է հեշտությամբ, արագ և շատ փափուկ, քնքուշ ու բուրավետ է ստացվում: Հավատարիմ մնալով ստորև նշված համամասնություններին, դուք 100%-ով գոհ կլինեք արդյունքից։
Սա ամենապարզ տնական խմորեղենն է, որը կարող եք զարդարել պարզապես շաքարի փոշիով և անանուխով։ Կարող եք նաև լցնել շոկոլադե գլազուր կամ պատրաստել տանձով լցոն, որի պատրաստման մասին կխոսենք ստորև։ Փորձեք անպայման:

Շոկոլադե թխվածք սպիտակաձավարով. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Կարագ 100 գ
_Թթվասեր 300 գ
_Սպիտակաձավար 150 գ
_Ձու 4 հատ
_Շաքարավազ 150 գ
_Ցորենի ալյուր 130 գ
_Կակաոյի փոշի 3 ճաշի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
_Վանիլին 2 գ
_Մուգ շոկոլադ 100 գ

Շոկոլադե թխվածք սպիտակաձավարով. Պատրաստման եղանակը
_Սպիտակաձավարը խառնել թթվասերի հետ և թողնել ուռչի մեկ ժամ։
_Ավելացնել բուսայուղ, կակաո, փխրեցուցիչ։ Ալյուրը մաղել վրան և խառնել:
_Շաքարավազն ու կարագը հարել սենյակային ջերմաստիճանում մինչև փարթամ դառնալը։
_Շարունակել հարել՝ հերթով ավելացնելով մեկական ձու։
_Երկու զանգվածներն էլ միացնել և հարել մինչև հարթ լինի։
_Ձևամանը յուղել և լցնել խմորի կեսը։ Մեջտեղում մի սալիկ մուգ շոկոլադ դնել։
_Խմորի երկրորդ կեսը լցնել շոկոլադի վրա։
_Թխել 50 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։ Պատրաստ լինելը ստուգել լուցկիով, բայց ոչ մեջտեղում (այնտեղ հեղուկ շոկոլադ կա)։
_Թող թխվածքն ամբողջովին սառչի կաղապարի մեջ։
_Այժմ զարդարման համար 3 հատ տանձ կտրատել խորանարդիկներով, մի քիչ ջրով եփել կաթսայի մեջ, մինչև մի քիչ փափկի։
_Ավելացնել ջրի մեջ լուծված 10 գ ժելատին։ Մի քիչ շոկոլադ քերել։
_Այնուհետև գդալով լցնել ստացված զանգվածն ամբողջ թխվածքի վրա:
Թող մրգային շերտը սառչի և կարող եք մատուցել:

Վստահեցնում եմ, համն ուղղակի անմոռանալի է։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բիսկվիթ սալորով







