Առանց կարագի Շոկոլադե կեքսերն իսկական փրկություն կլինեն այն քաղցրասերների համար, ովքեր կրոնական ավանդույթներից ելնելով ժամանակավորապես սահմանափակում են իրենց սնվելու հարցում։
Խմորի բաղադրիչների ցանկը պարզ է և կարճ, բայց միևնույն ժամանակ այս շոկոլադե կեքսները շատ նուրբ և համեղ են ստացվում։ Փորձեք և համոզվեք ինքներդ:

Շոկոլադե կեքսեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 150 գր
_Կակաոյի փոշի 1 ճաշի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Մեղր 20 գր
_Նարնջի հյութ 100 մլ
_Շաքարավազ 80 գր
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ + մի քիչ կաղապարները յուղելու համար

Շոկոլադե կեքսեր. Պատրաստման եղանակը
_Խմորը պատրաստելու համար նախ ալյուրը մաղել ամանի մեջ:
_Ավելացնել կակաոյի փոշին և փխրեցուցիչը, խառնել։
_Խմորի համար մեղրը մարմանդ կրակի վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնել։
_Խառնել նարնջի հյութի, շաքարավազի և բուսական յուղի հետ, լավ խառնել։
_Խմորի հեղուկ բաղադրիչներին ավելացնել չոր, ալյուրի խառնուրդը։
_Արագ հարել միասեռ զանգված ստանալու աստիճան, ահա խմորը պատրաստ է։
_Փոքր կաղապարները կամ մեկ մեծ կաղապարի խորշերը վրձինով քսել փոքր քանակությամբ բուսական յուղով:
_Ջեռոցը տաքացնել 180°C, դնել կաղապարները ջեռոցի տապակի վրա և դնել մեջտեղի դարակի վրա:
_Թխել մոտ 20-25 րոպե՝ կախված ամանի չափսից, փայտիկով ստուգել պատրաստ լինելը։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շոկոլադե մաֆիններ







