Առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստել փափուկ և թանձր շոկոլադե մածուկ, որը կարելի է օգտագործել որպես դեսերտ կամ կրեմ, միջուկ տորթերի և խմորեղենի համար։

Շոկոլադե մածուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 150 մլ
_Շաքարավազ 0,5 բաժակ
_Բուսական յուղ 300 — 350 մլ
_Կակաո 3 — 6 ճաշի գդալ
_Կաթի փոշի 3 ճաշի գդալ
_Ցանկացած ընկույզ 100 գր
_Վանիլին, ռոմ կամ կոնյակ՝ ըստ ցանկության

Շոկոլադե մածուկ. Պատրաստման եղանակը
_Մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում:
_Կաթը խառնել շաքարավազի հետ և հարել բլենդերով։
_Բարակ հոսքով լցնել ձեթը և շարունակել հարել զանգվածը։
_Ավելի շատ կամ քիչ բուսական յուղ կարող է պահանջվել՝ ըստ զանգվածի խտության։
_Երբ մածուկը թանձրանա, ավելացնել կակաոն, բլենդերով լցնել կաթը և մանրացրած ընկույզը, որը նախապես պետք է տապակել չոր տապակի մեջ։
_Զանգվածը լավ հարել, ինչքան երկար՝ այնքան մածուկը թանձր կլինի։
_Պատրաստի մածուկը կարող եք պահել սառնարանում ապակե տարայի մեջ՝ կափարիչով ծածկված։
_Ընդհանուր առմամբ պատրաստելը տևում է մի քանի րոպե։ Պահվում է մոտ մեկ շաբաթ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական նուտելլա առանց հավելումների







