Շոկոլադե տորթ առանց ալյուրի. Հիանալի հյուրասիրություն տոնի համար

Շոկոլադե տորթ առանց ալյուրի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստեք Շոկոլադե տորթ առանց ալյուրի, այն նրբահամ է ստացվում, ընկույզի վառ բույրով: Ձեր աղանդերը կլինի խոնավ, փափուկ։

Ամենահետաքրքիրը մթերքների պարզ հավաքածուն է, որի յուրահատուկ բաղադրիչը գազարն է։ Փորձեք, սա իրոք շատ համեղ է։

Շոկոլադե տորթ առանց ալյուրի

Շոկոլադե տորթ առանց ալյուրի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բոված գետնանուշ 100 գր

_Գազար 3 հատ

_Ձու 4 հատ

_Կաթ 4 թեյի գդալ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Կակաո 6 ճաշի գդալ

_Եգիպտացորենի օսլա 6 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_Մի պտղունց աղ

Ջնարակի համար

_Շոկոլադ 100 գր

_Կարագ 50 գր

_Բոված գետնանուշ 50 գր

_Կաթ 6 ճաշի գդալ

Շոկոլադե տորթ առանց ալյուրի

Շոկոլադե տորթ առանց ալյուրի. Պատրաստման եղանակը

_Ջեռոցը միացնել 180 աստիճանով, թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով։

_Գետնանուշը տապակել և գրտնակով կամ բլենդերով մանրացնել։

Հուշում. Գետնանուշը կարող եք փոխարինել ձեր ընտրած ցանկացած ընկույզով:

_Քերել գազարը մանր քերիչով կամ բլենդերով մանրացնել, հյութը թողնել, որ բիսկվիթը խոնավ լինի։

_Օսլան խառնել կակաոյի, փխրեցուցիչի և աղի հետ, խառնել։

_Բուսական յուղը խառնել կաթի հետ։

_Ձուն շաքարավազի հետ հարիչով հարել մինչև փարթամանա:

_Չոր խառնուրդը մաղել կաթ ու կարագով զանգվածի մեջ, հարել մինչև միատարր զանգվածը և ավելացնել գազարը, խառնել։

_Ավելացնել գետնանուշը և խառնել։

_Խմորը լցնել կաղապարի մեջ, հարթեցնել և թխել մոտ 50 — 60 րոպե։

_Դնել մետաղական ցանցի վրա և թողնել սառչի։

_Գլազուրի համար խառնել բոլոր բաղադրիչները, հալեցնել և խառնել մինչև միատարր լինի։

_Կարկանդակը ծածկել գլազուրով և դնել սառնարանը։

Շոկոլադե տորթ առանց ալյուրի

Եգիպտացորենի օսլան կարելի է փոխարինել կարտոֆիլի օսլայով, մուգ շոկոլադը՝ կաթնայինով, իսկ գետնանուշը ցանկացած ընկույզով՝ ըստ ճաշակի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Շոկո

Խնդրում ենք Գնահատեք