Շոկոլադե տորթ առանց ջեռոցի. Հիանալի բույրով և քնքուշ քաղցրավենիք

Շոկոլադե տորթ առանց ջեռոցի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստենք շոկոլադե տորթ առանց ջեռոցի: Հրաշալի աղանդեր՝ 15 րոպեում, թխվածքաբլիթով, պնդուկով, նուտելլայով։ Համեղ, խրթխրթան և մեգա շոկոլադե հիացմունք!

Փորձեք այս տորթը պատրաստել և ուրախացրեք ձեր ընտանիքին և ընկերներին:

Շոկոլադե տորթ առանց ջեռոցի

Շոկոլադե տորթ առանց ջեռոցի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 115 գ + ձևամանի համար

_Թխվածքաբլիթներ 250 գր և՝ զարդարելու համար

_Բոված պնդուկ 100 գր և՝ զարդարելու համար

_Կաթնային շոկոլադ 75 գր

_Մուգ շոկոլադ 75 գ + 100 գր գլազուրի համար

_Սերուցք 30% 130 մլ

_Նուտելլա 4 ճաշի գդալ

Շոկոլադե տորթ առանց ջեռոցի

Շոկոլադե տորթ առանց ջեռոցի. Պատրաստման եղանակը

_20 սմ կաղապարը թեթև յուղել ծածկել սննդային թաղանթով կամ փայլաթիթեղով:

_Թխվածքաբլիթները մանր կտրատել և խառնել մանրացրած պնդուկի հետ։ Տարայի մեջ խառնել կարագը, շոկոլադը, սերուցքը և նուտելլան։

_Հալեցնել ջրային բաղնիքում կամ միկրոալիքային վառարանում: Շոկոլադե զանգվածը լցնել թխվածքաբլիթների վրա և զգուշորեն խառնել։

_Թեթև սեղմելով՝ թխվածքաբլիթի զանգվածը տարածել ամբողջ կաղապարի մեջ: Որքան փոքր է կաղապարը, այնքան բարձր է ստացվում տորթը:

_Դնել սառնարանը 1-2 ժամ կամ 5-10 րոպե սառցարանում։

_Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու բաղնիքում:

_Տորթը դնել մետաղական ցանցի վրա և ծածկել գլազուրով։

_Զարդարել մանրացված թխվածքաբլիթներով և պնդուկով։

_Դնել սառնարանում 1-2 ժամ։

Շոկոլադե տորթ առանց ջեռոցի

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Անտառի խրճիթ

Խնդրում ենք Գնահատեք