Շոկոլադե տորթ Բրաունի խոնավ շերտերով և նուրբ կրեմով։ Սա լավագույն հյուրասիրությունը կլինի շոկոլադի սիրահարների համար:
Այս տորթն անպայման պատրաստեք սիրելիներին հաճույք պատճառելու համար:

Շոկոլադե տորթ Բրաունի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Շաքարավազ 200 գր
_Բուսական յուղ 50 մլ
_Յուղալի կաթ 50 մլ
_Կակաո 3 ճաշի գդալ
_Փխրեցուցիչ 1 տուփ
_Ալյուր 0,5 բաժակ
Շերտերի խոնավեցման համար
_Կակաո 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 3 ճաշի գդալ
_Կաթ 160 մլ
Ջնարակի համար
_Կակաո 4 ճաշի գդալ
_Շաքարավազ 5 ճաշի գդալ
_Կաթ 200 մլ
_Կարագ 50 գր
Կրեմի համար
_Սերուցք 400 գր
_Շաքարի փոշի 3 ճաշի գդալ
_Կակաո 1 ճաշի գդալ

Շոկոլադե տորթ Բրաունի. Պատրաստման եղանակը
_Ձուն հարել և ավելացնել շաքարավազը, շարունակել հարել, մինչև թանձրանա։
_Լցնել կաթն ու բուսայուղը, հարել։
_Զանգվածի մեջ մաղել կակաոն և փխրեցուցիչը, հարել, ավելացնել մաղած ալյուրը։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 20-25 րոպե։
_Խոնավեցման համար խառնել բոլոր բաղադրիչները, հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակից։
_Թխվածքը կաղապարից հանել, յուղաթուղթը հեռացնել և նորից դնել կաղապարի մեջ, լցնել խոնավեցման տաք հեղուկով։
_Գլազուրը եփել բոլոր բաղադրիչները խառնելուց հետո, երբ սկսեն պղպջակներ առաջանալ, վերցնել կրակից։
_Կրեմի համար սառեցրած սերուցքը հարել շաքարի փոշու հետ և երբ զանգվածը փարթամ դառնա, բաժանել երկու մասի, կակաոն մաղել մեկի մեջ, հարել։
_Տորթի վրա սկզբում քսել կակաոյով կրեմը, վրան քսել սպիտակ կրեմը, հարթեցնել և վրան լցնել գլազուրը։
_Մի քանի ժամով տորթը դնել սառնարանը։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Բրաունի պատրաստման բոլոր կանոնները







