Շոկոլադե տորթ Էսկիմո. Անչափ համեղ ու ախորժելի թխվածք, որն ունի բոլորի սիրելի պաղպաղակի համը

Շոկոլադե տորթ Էսկիմո ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոկոլադե տորթ Էսկիմո թխելու համար պետք են մի քանի մատչելի բաղադրիչ և համբերություն: Սիրելի քաղցրավենիքի համար հարմար է ցանկացած կրեմ, նույնիսկ ամենապարզը՝ կարագով և խտացրած կաթով:

Շոկոլադե տորթ Էսկիմո

Շոկոլադե տորթ Էսկիմո. Անհրաժեշտ բաղադրիչները

— ձու 4 հատ

— շաքարավազ 180 գ

— ջուր 100 մլ

— ալյուր 130 գ

— փխրեցուցիչ 1 թեյի գդալ

— կակաո 3 ճաշի գդալ

Կրեմը պատրաստելու համար վերցրեք.

— կաթ 250 մլ

— ձու 2 հատ

— ալյուր 3 ճաշի գդալ

— շաքարավազ 60 գ

— կարագ 250 գ

— վանիլին

— կես բաժակ խտացրած կաթ

Ներծծումը պատրաստելու համար

— շաքարի փոշի 2 ճաշի գդալ

— կաթ 200 մլ

Ջնարակը պատրաստելու համար անհրաժեշտ է.

— կակաո 3 ճաշի գդալ

— շաքարավազ 3 ճաշի գդալ

— թթվասեր 3 — 5 ճաշի գդալ

— կարագ 50 գ

Շոկոլադե տորթ Էսկիմո

Շոկոլադե տորթ Էսկիմո. Պատրաստման եղանակը

Բոլոր մթերքները պետք է լինեն նույն ջերմաստիճանում՝ կա՛մ սենյակային ջերմաստիճանում, կա՛մ սառնարանից:

_ Ձվերը բաժանել սպիտակուցների և դեղնուցների և առանձին հարել։

_ Այնուհետև յուրաքանչյուրին ավելացնել կես բաժակ շաքարավազ և լավ հարել մինչև փարթամ ու կայուն գագաթներ առաջանան։

_ Դեղնուցների մեջ ջուր լցնել ու խառնել, զանգվածը լցնել սպիտակուցների մեջ ու հարիչի դանդաղ արագությամբ հարել։

_ Ալյուրը խառնել կակաոյի հետ, մաղել ու լցնել հեղուկ զանգվածի մեջ։ Ընտրեք ամենաբարձր որակի կակաոն տորթի շոկոլադե համի համար:

_ Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով։ Թխել 20-25 րոպե, չոփիկով ստուգել պատրաստ լինելը։

_ Պատրաստի բիսկվիթը կտրատել 2 մասի։

_ Ձվերը լցնել կաթսայի կամ հաստ հատակով տապակի մեջ, հարել ու ավելացնել կես բաժակ շաքարավազ ու կես բաժակ խտացրած կաթ, վանիլին ու ալյուր։

_ Խառնել և մաս-մաս լցնել կաթը, հարել մինչև հարթ լինի և եփել միջին ջերմության վրա մինչև շատ թանձրանա:

_ Կրեմը հարել բլենդերով և թողնել հովանա։

_ Կարագը փափկացնել և հարել կրեմի հետ։

_ Կաթը խառնել շաքարի փոշու հետ և թրջել բիսկվիթի շերտերը։

_ Խառնել նշված բոլոր բաղադրիչները և պատրաստել ջնարակը։

_ Տորթը կազմել՝ շերտերին քսել ներծծման օշարակը և կրեմը, տորթի կողքերին քսել կրեմը և զարդարել ըստ ճաշակի։

Շոկոլադե տորթ Էսկիմո

Մի երկու ժամով տորթը դնել սառնարանում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Էսկիմո

Խնդրում ենք Գնահատեք