Շոկոլադե տորթ կոկոսով . Ընդամենը 30 րոպե և քնքուշ աղանդերը պատրաստ է

Շոկոլադե տորթ կոկոսով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել նրբահամ Շոկոլադե տորթ կոկոսով արագ թխվող բաղադրատոմս: Այն շատ համեղ է ստացվում և հարմար է տարբեր առիթների համար:

Շոկոլադե տորթ կոկոսով

Շոկոլադե տորթ կոկոսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 240 գր

_Կակաոյի փոշի 50 գ + 1 ճաշի գդալ

_Սոդա 1 1/4 թ/գդ

_Աղ 1/3 թ/գդ

_Խնձորի քացախ 1 1/2 թեյի գդալ

_Նուշի կաթ 320 մլ

_Կոկոսի յուղ 100 մլ

_Վանիլի էքստրակտ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 200 գր

_Կոկոսի սերուցք 250 գր

_Շաքարի փոշի 2 ճաշի գդալ

_Մուգ շոկոլադ 20-30 գր

Շոկոլադե տորթ կոկոսով

Շոկոլադե տորթ կոկոսով. Պատրաստման եղանակը

_Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան։ Տարայի մեջ խառնել ալյուրը, կակաոն, սոդան և աղը։

_Կաթը և քացախը հարել մինչև փրփրի, ապա լցնել հալված կոկոսի յուղը, շաքարավազը և վանիլի էքստրակտը:

_Կաթնային խառնուրդին երեք մասով ավելացնել ալյուրը և զգուշորեն խառնել։

_Խմորը բաժանել 18 սմ տրամագծով երկու կաղապարների մեջ և թխել ջեռոցում 25-30 րոպե։ Փայտիկով ստուգել պատրաստ լինելը:

_Մինչ թխվում են, հարել կոկոսի սերուցքը շաքարի փոշիով, մինչև պնդանա և բաժանել երկու մասի, դրանցից մեկին խառնել կակաոյի փոշի։

_Երբ շերտերը սառչեն, հավաքել տորթը՝ քսել կոկոսի սերուցքի կրեմը շերտերին, վրան քսել շոկոլադե կրեմը և ցանել շոկոլադե քերուկ:

Շոկոլադե տորթ կոկոսով

Կոկոսով տորթը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Բաունտի կոկոսի միջուկով

Խնդրում ենք Գնահատեք