Առաջարկում ենք թխել շոկոլադե տորթ Խլուրդի բույն: Այն շատ պարզ է պատրաստվում և ձեզանից հատուկ հրուշակագործի հմտություններ չի պահանջում։
Այն բավականին տպավորիչ տեսք ունի, և հյուրերն անշուշտ, կցանկանան ճաշակել: Կրեմի շնորհիվ տորթը թեթև է ստացվում, և այն հաստատ կարելի է վայելել նույնիսկ ամենաառատ հյուրասիրությունից հետո։

Շոկոլադե տորթ Խլուրդի բույն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ — 180 գ
_Շաքարավազ — 150 գ
_Ձու — 5 հատ
_Ալյուր — 100 գ
_Նուշ — 100 գ
_Փխրեցուցիչ — 1 ճաշի գդալ
_Կակաոյի փոշի — 40 գ
_Սերուցք — 400 մլ 33% յուղայնության
_Սերուցքային պանիր — 100 գ
_Շաքարի փոշի — 40 գ
_Բալ — 400 գ

Շոկոլադե տորթ Խլուրդի բույն. Պատրաստման եղանակը
_Պատրաստեք մթերքները շոկոլադե տորթի խմորի համար։ Կարագը նախապես հանել սառնարանից, որպեսզի բավականաչափ փափկի։
_Նուշը եռացրած ջրով թրջել, կեղևը մաքրել և մի փոքր չորացնել չոր տապակի մեջ, այնուհետև ալյուրի վերածել։
_Կարող եք օգտագործել պատրաստի նուշի ալյուրը։ Որպես այլընտրանք, նուշը փոխարինեք նույն քանակությամբ ալյուրով։
_Ձևամանի ներքևի մասում յուղաթուղթ փռել, իսկ կողերը կարագով յուղել:
_Ձևամանի իդեալական չափը 18-20 սմ է, միացրեք ջեռոցը և տաքացրեք մինչև 180 աստիճան։
_Հարիչի ամանի մեջ լցնել կարագն ու շաքարավազը և հարել սկզբում ցածր, ապա բարձր արագությամբ, մինչև փարթամ, թեթև զանգված ստացվի։
_Հարել 3-5 րոպե՝ կախված հարիչի հզորությունից։ Առանց հարելը դադարեցնելու, հերթով ավելացնել ձվերը: Հարեք ևս 5-7 րոպե։
_Ալյուրն առանձին խառնել կակաոյի փոշու, փխրեցուցիչի և նուշի ալյուրի հետ։
_Խմորը կարող եք պատրաստել առանց կակաո ավելացնելու, բայց այն պետք է փոխարինել նույն քանակությամբ ալյուրով։
_Ձվի և կարագի զանգվածի մեջ լցնել ալյուրի և կակաոյի փոշու խառնուրդը և բահիկով զգուշորեն խառնել, մինչև բաղադրիչները լիովին միանան։
_Խմորը լցնել ձևամանի մեջ և թխել 50-60 րոպե։
_Պատրաստի բիիսկվիթն ի վերջո բավականաչափ խոնավ կլինի, բայց պետք է լավ թխվի, այսինքն՝ չոփիկի վրա հում խմոր չմնա։
_Պատրաստի տորթը հովացնել, փաթեթավորել սննդային թաղանթով և թողնել ամբողջ գիշեր։
_Հաջորդ օրը թխվածքի վերին մասը կտրել և գդալով զգուշորեն հանել միջուկը՝ թողնելով ներքևի և կողքերի հաստությունը մոտ 1,5-2 սմ։

_Խմորի միջուկը մանրացնել փոքր կտորներով:
_Պատրաստեք մթերքները կրեմի համար։ Այս բաղադրատոմսով բալը կարելի է փոխարինել ելակով կամ նույնիսկ բանանով։ Հատապտուղները կարելի է վերցնել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված:
_Հարիչի ամանի մեջ հարել սառը սերուցքը սերուցքային պանրի և շաքարի փոշու հետ մինչև փարթամ զանգված ստացվի:
_Սառեցրած բալը հալեցնել՝ ամբողջությամբ քամելով հեղուկը։
_Ըստ ցանկության կարող եք ավելացնել մեկ տուփ սերուցքի կայունացուցիչ, որպեսզի պատրաստի կրեմն ավելի լավ պահպանի իր ձևը։

_Կրեմին ավելացնել շոկոլադե խմորի կտորները, բալը և խառնել։
_Կրեմը դնել խմորի փոսիկ մեջ ձևավորել, շաղ տալ մնացած շոկոլադե փշուրները։
_Դնել սառնարանը առնվազն 30 րոպե, որպեսզի կրեմը կայունանա և տորթը մի փոքր ներծծվի։

Այս տորթը կարող եք պատրաստել մի քանի փուլով՝ տոնից 1-2 օր առաջ կարող եք շոկոլադե բիսկվիթը թխել։
Տոնի օրը (օրինակ՝ առավոտյան) կրեմ պատրաստեք ու հիմքը լցրեք, իսկ հետո դրեք սառնարանը։

Շոկոլադե տորթ Խլուրդի բույնը բալով պատրաստ է։
Բարի ախորժակ!







