Նուրբ, փափուկ, խոնավ և եթերային, շոկոլադե տորթը կատարյալ տեսք կունենա տոնական սեղանին։

Շոկոլադե տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 180 գր
_Կակաո 5 ճաշի գդալ
_Շաքարավազ 7 ճաշի գդալ
_Մի պտղունց աղ
_Սոդա 1,5 թեյի գդալ
_Տաք կաթ 220 գր
_Բուսական յուղ 9 ճաշի գդալ
_Քացախ 1 ճաշի գդալ
_Ձու 3 հատ
Կրեմի համար
_Մուգ շոկոլադ 120 գր
_Շաքարի փոշի 6 ճաշի գդալ
_Կակաո 3 ճաշի գդալ
_Թթվասեր 500 գր
_Կոնյակ ըստ ճաշակի և ցանկության

Շոկոլադե տորթ. Պատրաստման եղանակը
_Խառնել չոր բաղադրիչները՝ մաղած ալյուրը, կակաոն, աղը, շաքարն ու սոդան։
_Զանգվածի մեջ լցնել տաք կաթը, բուսայուղը և ձվերը, հարել։
_Խմորը լավ խառնել և լցնել քացախը կամ կիտրոնի հյութը։
_Զանգվածը պետք է լինի թանձր, բայց հոսի գդալից։
_Խմորը բաժանել 2 մասի և լցնել նախապես յուղաթղթով ծածկված երկու ձևամանների մեջ։
_Թխել 180 աստիճանով, մոտ 12 րոպե։
_Կարելի է նաև ուղղանկյուն թխվածքաբլիթներ թխել, պարզապես պետք է դրանք կտրատել շրջանաձև և եզրերը հարթեցնել։
_Սառած թթվասերը խառնել շաքարի փոշու հետ, ավելացնել կակաոն և հարել։
_Ձևավորել տորթը՝ շերտերին և կողքերին քսելով կրեմ, լցնել հալած շոկոլադով գլազուրը և զարդարել ըստ ճաշակի։
_Տորթը 6-8 ժամով դնել սառնարանը։

Տորթը շատ նուրբ է, խոնավ, բուրավետ և անչափ գերող։
Շոկոլադե տորթը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Շոկո







